Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գյուղնախարարությունը փոխըմբռման հուշագիր է ստորագրել Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամներին` նախարարության կողմից մշակված նոր ծրագրերն ու համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման 2017-2025 թթ. ռազմավարության», վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերն ու անկնալվող արդյունքները:

Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պիլոտային ծրագրին, խորհդատվական համակարգերի բարելավմանն ու մասնագիտական կրթության որակի ապահովմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում ընդգծել է պետական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցության կարևորությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման փուլում հանրային ակտիվ քննարկումների և ծրագրերի վերաբերյալ մարզերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառուցողական համագործակցության համար` Դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը կարևորել է գյուղի և գյուղատնտեսության զարգացման  ռազմավարության մշակման աշխատանքներում դաշինքի ներգրավումը, որը հնարավորություն է տվել, որպեսզի քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների առաջարկները նույնպես արտացոլվեն այդ փաստաթղթում:  

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դաշինքի կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման, ազդեցության գնահատման, գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության լրամշակման վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտը և առաջարկություններ կներկայացնի ոլորտի բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Դաշինքի համանախագահներ Մարգարիտա Հակոբյանը, Վարդան Ուռուտյանը և Մերի Նիկողոսյանը:

Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև գործակցության ամրապնդմանը` նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության և պարենային անվտանգության կայուն զարգացմանը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe