Yerevan, 17.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հանդեպ Իսրայելի քայլերը՝ բարի կամքի դրսևորում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ մամուլում անդրադարձ եղավ այն մասին, որ իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել էր միջազգային բորսային պայմանագրերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի Իսրայելի ՊՆ արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ անօդաչու սարքերի մատակարարումը իր կարևոր հաճախորդին: Նույն աղբյուրի համաձայն մատակարարումները պետք է իրականացվեին 2017–2018 թթ. ընթացքում: Ի դեպ, նույն այդ «կարևոր հաճախորդի» 2016 թ.–ի գնումները կազմել են ընկերության ամբողջ եկամտի 20%–ը, իսկ 2015 թ.–ին՝ 18%–ը:

Ու թեև հաղորդագրության մեջ հաճախորդի անունը չի նշվում, բայց փաստաթղթում ներկայացված տեղեկությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ խոսքն Ադրբեջանի մասին է:

Ավելի վաղ Իսրայելում հրատարակվող Haaretz պարբերականը հոդված էր հրապարակել՝ «Իսրայելական կամիկաձե դրոնների արտադրողը փորձարկում է իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ» վերնագրով, որը հիմք հանդիսացավ, որպեսզի Իսրայելի ՊՆ–ն պաշտոնապես քննության առնի Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարության կողմից հայկական դիրքերի վրա փորձարկման մասին վարկածը ընկերությունը թեև կտրականապես հերքել էր, սակայն Իսրայելի ՊՆ–ում հետաքննություն էր սկսվել:

Եվ մինչ քաղաքակիրթ աշխարհը շունչը պահած սպասում էր այս լուրի հաստատմանը, օրերս հեղինակավոր «Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագիրը (Foreign Policy Magazine) հրապարակեց իսրայելական ՊՆ–ի մամլո հաղորդագրությունն այն մասին, որ ուժային կառույցն իսկապես հետաքննություն է սկսել այն ընկերությունում, որն Ադրբեջանին զենք է մատակարարել:

Այս ամենը համադրելով վերջերս Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբի Հայաստան կատարած այցի և այցի ժամանակ կատարած բավականին ուշագրավ՝ «հայ–իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել», հայտարարության հետ, պարզ է դառնում, որ Հայաստանը հայտնվել է բավականին շահեկան դիրքում, որն անտեսել չի կարելի:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հայ–իսրայելական այս բազմավեկտոր և ուշագրավ հարաբերությունների ենթատեքստին, նշեց, որ իրեն ուրախացնում է, որ փաստորեն գործ ունենք քաղաքական միջոցառումների մի համակարգի հետ, որը ներկայում իրականացվում է Հայաստանի նկատմամբ Իսրայելի կողմից՝ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար:

«Ի տարբերություն Ռուսաստանի, որն անարգել զենք է վաճառում Ադրբեջանին և դեռ ցինիկաբար պնդում է, որ այդ զենքը վաճառում է զուտ բիզնես նկատառումներից ելնելով, Իսրայելը, երբևէ չլինելով Հայաստանի ստրատեգիական դաշնակիցը, Պաշտպանության նախարարության մակարդակով սկսել է հետաքննություն իրականացնել, կանխելով զենքի հետագա վաճառքն Ադրբեջանին: Ավելին, սկսել է հետաքննություն, որն ապացուցում է, որ Իսրայելը խիստ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու նոր փուլ սկսելու հարցում»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Նրա կարծիքով՝ աշխարհագրական առումով սիրիական և թուրքական խառնարանում գտնվող Հայաստանը և Իսրայելը իրենց կեցվածքով և նպատակներով գնալով ստիպված են միավորվել, քանի որ երկու երկրներն էլ ապրելով թշնամական մահմեդական միջավայրում, որը նաև կարելի է որակել որպես մահմեդական ռադիկալ ահաբեկչական գոտի, ստիպված են հույսն իրենց վրա դնել:

«Իսրայելա–հայկական հարաբերություններում Իսրայելի կողմից Հայաստանի հանդեպ ցուցաբերած նման քայլն իմ կարծիքով բարի կամքի դրսևորում է: Մնում է, որ Հայաստանի իշխանությունները համապատասխանաբար արձագանքեն դրան: Բայցի այդ, Հայաստանը Իսրայելի հետ նորմալ գործընկերային հարաբերություններ հաստատելուց բացի, պետք է կարողանա Իսրայել պետության կառուցման մոդելը տեսնել իբրև Հայաստանի անկախ պետության կառուցման հնարավոր իմիտացիոն տեսլական: Այսինքն, պետք չէ մեքենա հորինել կամ ամերիկա հայտնագործել: Կա թշնամական միջավայրում ապրող, զարգացող և հաղթող Իսրայել պետություն և Հայաստանն էլ կարող է այդ մոդելը «որդեգրել» ու դառնալ այդպիսին»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Խոսելով հայ–իսրայելական հարաբերությունների սերտացման ֆոնին հայ–իրանական վաղեմի բարեկամական հարաբերությունները վտանգելու կամ հարցականի տակ դնելու մասին, քաղաքագետը համոզված է, որ Հայաստանը կարող է շարունակել Իրանի հետ ունեցած ստրատեգիական և բիզնես գործընկերային վաղեմի հարաբերությունները, Իսրայելի հետ համագործակցության մտադրությունների պրոտոկոլում գրանցելով այն իբրև անխախտ կետ:

«Իսրայելը հասկանում է, որ Իրանը Հայաստանի միակ լոյալ հարևանն է, միակ տրանսպորտային և էներգետիկ առումներով հնարավոր պարտնյորը: Ուստի, կարելի է այդ կետը հայ–իսրայելական հարաբերությունների հաստատման ճանապարհային քարտեզում որոշակի վերապահումներով ներառել: Բացի այդ, ստրատեգիական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելը դեռ չի նշանակում ռազմական դաշինք: Եվ դժվար թե երբևէ կայանա Հայաստան–Իսրայել ռազմական դաշինքը: Իմ կարծիքով, ավելի շուտ, Հայաստանը պետք է վերցնի Իսրայելի զարգացման մոդելն իբրև իր համար զարգացման օրինակ, քանի որ պարզ է, որ մենք ցայսօր զարգացել ենք սխալ ուղիով: Ավելին, ակնհայտ է, որ մենք նույնիսկ հետ ենք զարգացել: Եվ բնական է, որ վաղուց արդեն մեր զարգացման վեկտորը փոխելու ժամանակն է: Ինչ վերաբերում է մեր դիվանագիտական կորպուսին, ապա պետք է ձգտել, որ Իսրայելը ԱՄՆ–ի նման զենք չվաճառի Ադրբեջանին»,– ասաց քաղաքագետը:

Նա նաև բացառեց վարկածը, թե Իսրայելի կողմից Հայաստանի հանդեպ վերջին շրջանում դրսևորվող նման քաղաքականությունը կարող է հերթական ծուղակը լինել Հայաստանի համար, քանի որ ըստ Ա. Սեդրակյանի, Հայաստանի անկախացումից ի վեր բոլոր հնարավոր ծուղակները մեզ համար արդեն գծվել, իրացվել են և բոլոր հնարավոր ծուղակներում մենք վաղուց ընկել ենք ռուսական կողմի շնորհիվ, իսկ ներկայում հերթական ծուղակի տեղ այլևս չունենք:

«Մենք չորս ոտքով ծուղակում ենք և մեզ այնտեղից հարկավոր է դուրս գալ»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable