Տարեսկզբից ավելի քան 680 հազար միգրանտներ են ժամանել Եվրոպա
INTERNATIONAL NEWSՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 680 հազար 928 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Ամենից շատ միգրանտներ եւ փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ 537 հազար 460 մարդ: Իտալիա Է ժամանել 139 հազար 518 մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (277 հազար 899), աֆղանցիները (76 հազար 620) եւ իրաքցիները (21 հազար 552), Իտալիայում՝ Էրիթրեացիները (35 հազար 938), նիգերացիները (17 հազար 886) եւ սոմալացիները (10 հազար 50):
Ըստ կազմակերպության տվյալների՝ հոկտեմբերի 20-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվն ավելացել Է գրեթե 40 հազարով: Տարեսկզբից 3138 մարդ Է զոհվել ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



