Դատախազությունը 13 տարվա ազատազրկում է պահանջել Արամ Պետրոսյանի համար , որը Մոսկվայի բանկում մարդկանց էր պատանդառել
SOCIETYԴատախազությունը 13 տարվա ազատազրկում է պահանջել գործարար Արամ Պետրոսյանի համար, որը մարդկանց էր պատանդառել Մոսկվայի Սիթիբանկի մասնաճյուղում , հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Դատախազի խոսքով՝ Պետրոսյանն իբրեւ «մշտապես խոսում էր այն մասին, որ կպայթեցնի բանկի բաժանմունքը, բացի դրանից նա ասում էր, որ կորցնելու բան չունի» ։ Նա հավելել է, որ գործարարը հատուկ է ազատել պատանդներին, որպեսզի նրանք «ուշադրություն գրավեն տեղի ունեցածի նկատմամբ»։
Ձեռներեցին մեղադրում են ահաբեկչության ու մարդկանց պատանդառելու մեջ՝ զենք հիշեցնող առարկայի կիրառումով։ Այդ հոդվածներով առավելագույն ժամկետը 15 տարի է։ Պետրոսյանը մասամբ ընդունել է իր մեղավորությունն ու զղջացել է։
55-ամյա ձեռներեցը իր գործողությունները բացատրել էր նրանով, որ իր ֆիրման սնանկացել էր, բայց ինքը իշխանություններից ոչ մի օգնություն չի ստացել։ Մարդկանց պատանդառելուց առաջ նա դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինին։



