Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը
SOCIETYՀայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը, որոնք կգործեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նրա խոսքով՝ արդեն սկսվել է երկու երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը գործնականում կյանքի կոչելու փաստաթղթերի մշակումը: Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում, իսկ 2016թ. ՌԴ Պետդուման վավերացրել է այն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



