Նախընտրական հանրահավաքի ժամանակ Մերկելի վրա լոլիկներ են նետել
INTERNATIONAL NEWSԵրկրի հարավում Գեյդելբերգ ուսանողական քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա անհայտ անձինք լոլիկներ են նետել, հայտնում է DPA-ն։
Գործակալության տվյալներով՝ Մերկելը ելույթ էր ունենում երեք հազար ընտրողների առաջ։ Երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին՝ ամբոխից նրա ուղղությամբ երկու լոլիկ են նետել։ Դրանցից մեկը կանցլերի ձախ ազդրին է դիպչել, իսկ մյուսը՝ հանդիպման հաղորդավարուհուն, որն արագ կանցլերին է տվել իր թաշկինակը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Մերկելը այդ միջադեպին արձագանքել է ժպիտով, այն չի անդրադարձել նախընտրական միջոցառումների նրա ժամանակացույցի վրա։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



