Լավրովը եւ Քերին Վիեննայում բանակցություններ են վարում Սիրիայի իրադրության շուրջ
INTERNATIONAL NEWSՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում բանակցություններ են վարում Սիրիայի խնդրի շուրջ: Հանդիպումը դռնփակ ընթանում Է Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում:
Ենթադրվում Է, որ այնուհետեւ Սիրիայի իրադրության շուրջ զրույցին կմիանան Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Մոսկվայում հուսով են, որ առաջիկա բանակցությունները քայլ կդառնան Սիրիայի շուրջ լայն կոալիցիայի ստեղծման ճանապարհին:
Հոկտեմբերի 23-ին Ավստրիայի մայրաքաղաքում պլանավորված Է նաեւ մերձավորարեւելյան կարգավորման միջազգային միջնորդների «քառյակի»՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



