Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին
POLITICSՍանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը: Հարկ է նշել, որ ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը:
Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին: Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել ամրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



