Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Պուտինն ըմբռնումով է մոտենում ...

INTERNATIONAL NEWS

Past.am-ի տեղեկությունների համաձայն Պեկինի համալսարանում գործող Կորեական թերակղզու ուսումնասիրությունների հեղինակավոր կենտրոնի վերլուծաբան Դոնգ Գիլ Կիմն օրերս տեսակետ է հայտնել, թե Հարավային Կորեայում ՀՕՊ համակարգեր տեղակայելով՝ ԱՄՆ–ը խախտում է ռազմական հավասարակշռությունը Կորեական թերակղզում, ջանում է Հարավային Կորեան ավելի կախյալ դարձնել ԱՄՆ–ից, է՛լ ավելի թշնամացնել հյուսիս ու հարավի կորեացիներին, ինչի արդյունքում էլ խորացնում է բաժանարար գիծը նաև Հարավային Կորեայի ու Չինաստանի, ըստ այդմ՝ նաև Չինաստանի ու ԱՄՆ–ի միջև: Ավելին, Դոնգ Գիլ Կիմը համոզված է, որ Թրամփի նկատմամբ Կիմ Չեն Ինի ամենահզոր ռազմավարական ձեռքբերումը հենց սա է, ոչ թե, ասենք, օրերս փորձարկված և բառի ուղիղ իմաստով երկրաշարժ առաջացրած ջրածնային ռումբը:

Ուղիղն ասած՝ համոզված չենք, թե այս տեսակետը մաս–մաքուր ճշմարտություն է թեկուզ միայն այն պատճառով, որ Հյուսիսի բռնապետը (չխոսենք արդեն հոր մասին) դեռ Դոնալդ Թրամփի նախագահությունից շատ առաջ էր տարված իր փորձարկումներով, և Թրամփը չէ՛, որ նրան մղել է միջուկային ռումբերի նկատմամբ հուսահատ սիրուն: Բայց հետաքրքիր է, որ վերջերս այս տեսակետը շատ հաճախ է սկսել շրջանառվել, և այնպիսի հեղինակավոր ամերիկյան, եվրոպական կենտրոններ, փորձագետներ են գրում այն մասին, թե Կիմ Չեն Ինը միջուկային զենքեր արտադրելու գործին է լծվել, որովհետև համոզված է, թե շրջապատված է թշնամիներով, որ ապշում ես: Ավելին՝ այս մարդիկ պնդում են, թե ԱՄՆ–ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան պիտի նոր երկխոսության միջոցով վստահեցնեն Հյուսիսին իրենց խաղաղասիրական տրամադրությունների հարցում և մեղմեն այն լարումը, որն իսկապես կարող է նոր փորձության առաջ կանգնեցնել ողջ մոլորակին:

Իհարկե, ոչ ոք կողմնակից չէ պատերազմական հիստերիայի բորբոքման, և գուցե իսկապես ԱՄՆ–ն ու մյուսները պետք է, որ փոխեն իրենց հռետորաբանությունը: Մյուս կողմից էլ՝ նույն այս կենտրոններն ու փորձագետները, որոնք զարմանալի կերպով բառ առ բառ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտքերն են կրկնում, ինչպե՞ս են պատկերացնում բռնապետին հանդարտեցնելու, կամ՝ նրան տարհամոզելու ընթացքը: Գուցե կատվախոտի թուրմով ու հանդարտեցնող մերսումներո՞վ:

Հենց երեկ, օրինակ, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ–ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ստիպի այդ երկրին հրաժարվել միջուկային ծրագրից։ «ԿԺԴՀ–ում խոտ կուտեն, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,– հայտարարել է Պուտինը՝ ակնարկելով, թե այս պահին ԱՄՆ–ն պատերազմական հիստերիա է բորբոքում՝ իրավիճակը հանգեցնելով փակուղու և պնդելով, թե բանակցությունները խնդրի լուծման միակ ճանապարհն են:

Բայց Պուտինը, ճիշտ այս փորձագետների նմանությամբ, ոչ մի կերպ չի մանրամասնում, թե ինչի շուրջ պիտի բանակցել մեկի հետ, որն անտեսելով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները՝ նախ միջուկային փորձարկումներով է զբաղվում, իսկ հետո նոր իրեն անվտանգ զգում, երբ հարևանները փորձում են հակամիջոց գտնել դրա դեմ ՀՕՊ համակարգերով: Եվ վերջապես՝ արդյո՞ք Կրեմլը նույնքան կմտահոգվեր Կիմ Չեն Ինի անվտանգությամբ այն բանից հետո, եթե հանկարծ մի հրաշքով Սեուլում ռուսական ՀՕՊ համակարգ տեղակայվեր: Վստահաբար՝ ոչ: Եվ սա հաստատ է նույնիսկ այն դեպքում, եթե մեկ այլ հրաշքով Փհենյանի հետ բանակցությունները ստացվեն:

 

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation