Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը մրցույթով կհագեցվի բժշկական սարքավորումներով և կահույքով

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում՝ հայտարարվել են Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման մրցույթներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդագրության մեջ նշված է. «2014թ. մեկնարկել է Վանաձորի նոր բժշկական կենտրոնի շինարարությունը։ Հիվանդանոցային մասնաշենքի կառուցման և տարածքի  բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի շրջանակում, իսկ ծննդատան կառուցումը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Երկու մասնաշենքի գույքով կահավորումը և սարքավորումներով հագեցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում։

Այս փուլում հայտարարվել են մրցույթներ Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման նպատակով։

Պայմանագրի անվանումը` «Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույք 

Մրցույթ  թիվ- CR4/NCB/B-G/017-17

 

Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույքի մրցույթին մասնակցելու հայտերը կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի պայմանագրերի համար, ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հրավիրում է մրցույթի իրավասու մասնակիցներին մրցութային առաջարկներ ներկայացնել  հետևյալ ապրանքները մատակարարելու համար՝

Լոտ 1-Բժշկական սարքավորումներ, #CR4/NCB/B-G/017/1-17

Լոտ 2-Բժշկական կահույք #CR4/NCB/B-G/017/2-17

  1. Մրցույթն իրականացվելու է «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան, ինչն ամրագրված է Համաշխարհային բանկի «ՎԶՄԲ վարկային և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների ուղեցույցով» (հունվար 2011թ., վերանայված` հուլիս 2014թ.):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների  համար՝ Համաշխարհային բանկի համար ընդունելի երկրներից, ինչպես ամրագրված է  ուղեցույցում: Ի լրումն վերոնշյալի, խնդրում ենք ուշադրություն դարձնել 1.6 և 1.7 կետերի վրա, որով սահմանվում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:

  1. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ հայերեն լեզվով, հասանելի է էլ-գնումների համակարգում /https://armeps.am/: Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող է անվճար բեռնվել նաև www.gnumner.am(http://gnumner.am/am/category/129/1.html) կայքից:
  2. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ամենաուշը 2017թ-ի հոկտեմբերի 02‑ին, ժամը 11:00-ին: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

 Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն «Հայտի ապահովման հայտարարագրով»: Յուրաքանչյուր լոտի հայտը պետք է ուղեկցվի առանձին հայտի ապահովման հայտարարագրով:

 

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ

Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service