Մեսսին և Մասկերանոն հնարավոր է բաց թողնեն «Սևիլյայի» դեմ հանդիպումը հավաքականում ելույթի պատճառով
SPORT«Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստները հնարավոր է չմասնակցեն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կայանալիք «Սևիլյայի» դեմ տնային հանդիպմանը, որպեսզի հավաքականի կազմում խաղան ԱԱ-2018թ-ի որակավորման փուլի անցումային մրցավեճերում:
Եթե Արգենտինայի ընտրանին հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակում մնա 5-րդ հորիզոնականում, նոյեմբերի 6-ն կանցկացնի առաջին անցումային խաղը՝ ընդդեմ Օվկիանիայի հաղթող Նոր Զելանդիայի հավաքականի:
Եթե 5-րդ տեղը զբաղեցնի Ուրուգվայի հավաքականը, «Սևիլյայի» դեմ հանդիպումը բաց կթողնի «կապտանռնագույնների» հարձակվող Լուիս Սուարեսը:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



