US Open. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Ֆեդերերը՝ ոչ
SPORTԱշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:1, 6:2, 6:2 ջախջախիչ հաղթանակ է տարել 19-ամյա ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: Նադալին հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 36:
Քառորդ եզրափակիչի մյուս զույգում համաշխարհային դասակարգման 28-րդ համար արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն կարողացել է հաղթանակի հասնել աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ 7:5, 3:6, 7:6 (10:8), 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կմրցեն Ռաֆայել Նադալն ու Մարտին դել Պոտրոն:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



