Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Եթե անգամ ԵՄ–Թուրքիա բանակցությունները չդադարեցվեն, միևնույն է՝ դրանք չեն էլ շարունակվելու

INTERVIEW

Past.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ


– Գերմանիայի գործող կանցլեր Մերկելն ու կանցլերի թեկնածու Շուլցը հայտարարել են, որ Թուրքիան տեղ չունի Եվրոպայում, պետք է ԵՄ–Թուրքիա բանակցությունները դադարեցնել: Հասկանալով հանդերձ, որ սրանք նախընտրական հայտարարություններ են, այնուամենայնիվ, դրանք կարո՞ղ են ազդել իրական քաղաքականության վրա:

– Վերջին շրջանում, հատկապես Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո թուրք–գերմանական հարաբերությունները բավականին լարվեցին: Եվ դա արտացոլվեց քաղաքական ամբողջ դաշտի վրա՝ սկսած շարքային քաղաքական գործիչներից մինչև երկրի կանցլեր: Իսկ այն ժամանակ նախընտրական դիվիդենտներ հավաքելու խնդիր չկար: Ներկայում Գերմանիայում առկա է Թուրքիայի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք: Ընդ որում, այդ վերաբերմունքը կիսում են թե՛ հասարակ քաղաքացիները, թե՛ իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը: Այս համատեքստում թուրք–գերմանական ներկա հարաբերությունները կարելի է բնութագրել ոչ բարեկամական: Երկու երկիրն էլ հանդիսանում են ՆԱՏՕ–ի անդամ, ունեն տարբեր ոլորտներում համագործակցության բազմաթիվ պայմանագրեր, հուշագրեր, սակայն այս պահին հարաբերությունների զարգացման ուղղությունը բացասական է, և դա գլխավորապես պայմանավորված է Էրդողանի անձով, նրա որդեգրած քաղաքականությամբ:

– Այսինքն, ընտրություններից հետո էլ ապագա կանցլերը կմնա այն տեսակետին, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է դադարեցնե՞լ:

– Ո՛չ, այդ հայտարարություններում բանակցությունները դադարեցնելն ուղղակի գործիք է: Բայց որքան էլ դրանք չդադարեցվեն, միևնույն է՝ դրանք չեն էլ շարունակվելու: Այսինքն, Թուրքիայի համար այդ ցանկալի արդյունքը՝ ԵՄ անդամ դառնալը, մոտ ապագայի հարց չէ: Նրանք էլ են դա գիտակցում՝ արդեն 80 տարի է թակում են ԵՄ դուռը, բայց ոչ մի արդյունք: Այնինչ հետխորհրդային մի քանի երկրներ արդեն ԵՄ անդամ են:

Գերմանիան չի փորձի անմիջապես խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Լինելով ամբողջովին արևելքում՝ Թուրքիան կարող է նույն Գերմանիայի անվտանգության համար լուրջ սպառնալիքներ ստեղծել: Խոսքը իսլամական ծայրահեղականության մասին է: Չմոռանանք, որ Գերմանիայում պաշտոնական տվյալներով ապրում է 3 մլն թուրք, իսկ ոչ պաշտոնականով՝ 5 մլն և ավելի: Իհարկե, շատ թուրքեր կարողացել են ինտեգրվել գերմանական հասարակությանը և Գերմանիայի թուրք քաղաքացիների մի ստվար զանգված չի ընդունում Էրդողանի քաղաքականությունը: Բայցևայնպես:

– ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Մոգերինին շտապեց հայտարարել, որ ԵՄ–Թուրքիա բանակցությունները պաշտոնապես շարունակվում են: ԵՄ–ն փորձում է մեղմե՞լ Գերմանիայի հայտարարությունների կոշտությունը:

– ԵՄ–ի հետ բանակցությունների այդ ամբողջ իմիտացիան Թուրքիային իր ազդեցության տակ, հնարավորինս կառավարելի, նաև՝ իսլամական ծայրահեղականությունից հնարավորինս հեռու պահելու համար է արվում: Եվ այս պահին նախադրյալներ չկան, որպեսզի Թուրքիային ամբողջովին «կտրեն» իրենցից և նետեն արևելքի հորձանուտը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով:

– Ուշագրավ է, որ Թուրքիան բավականին զգույշ արձագանքեց: Նույնիսկ Չավուշօղլուն ասաց, որ ԵՄ–ին անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակներից է: Թուրքական հոխորտանքի ժամանակներն անցե՞լ են:

– Իր արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան վարում է երկակի խաղ՝ մեկը ներքին, մյուսը՝ արտաքին լսարանի համար: Արտաքին լսարանի համար գործում են նախագահի ինստիտուտը և արտգործնախարարությունը: Ընդ որում, ԱԳՆ–ն խոսում է ավելի մեղմ, իսկ նախագահի ինստիտուտը փորձում է ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ: Այսինքն, մեկը՝ հավասարակշիռ, մյուսը՝ ավելի ռազմատենչ: Բնականաբար, Չավուշօղլուի այդ հայտարարությունը տեղավորվում է հավասարակշիռ հայտարարությունների տրամաբանության մեջ: Թուրքիան չի կարող պարզապես հրաժարվել ԵՄ–ին անդամակցելու բանակցություններից: Թուրքիան երբևէ պաշտոնապես չի հայտարարել, որ այլևս չի ցանկանում անդամակցել ԵՄ–ին կամ ցանկանում է դադարեցնել բանակցությունները: Ընդ որում, Թուրքիայի քաղաքացիների մեծ մասն աջակցում է ԵՄ անդամակցությանը: Ուստի Էրդողանն ու նրա իշխանության կողմնակիցները չեն կարող նրանց հիասթափեցնել ու ասել՝ վերջ, մենք այլևս չենք ցանկանում գնալ դեպի Եվրոպա:

– Առավել ևս, որ 1–2 տարուց Թուրքիայում ընտրություններ են սպասվում:

– Այո՛, 2019–ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու:

Արփի Սահակյան

 




Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club