Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանության PR–ը հերթական անգամ ձախողվեց

SOCIETY

Լիանա Զուրաբյանի պահվածքի, ինչպես նաև հայաստանյան գեղագիտական ընկալումներում նրա պաթետիկ գործունեության գերագնահատված դերի մասին առանձին կարելի է խոսել: Հիմա ոստիկանության մասին: Տեսանյութը հրապարակվել է ցույց տալու համար, թե ինչ անխտրական է մեր ոստիկանությունը, որ հեղինակություններ նրա համար չկան: Եվ ինչպես միշտ, սլաքները հակառակ կողմ են ուղղվել: Ինչպես դիպուկահարի դեպքում: Որովհետև ոստիկանությունն իրականում անխտրական չէ, և այս մասին գիտեն ՃՈ հետ ամեն օր հարաբերվող բազմաթիվ վարորդներ, ոստիկանությունը պրոֆեսիոնալ չէ ՝ իր անխտրականության հազվադեպ դրսևորումներում:

Դիպուկահարի դեպքում ոչ պրոֆեսիոնալությունը դրսևորվում էր հարակից մարդաշատ թամաշայի անվրդով ներկայությամբ: Իսկ Լիանա Զուրաբյանի դեպքում՝ ոստիկանների կողմից նրան բերման չենթարկելու փաստով, այն բանից հետո, երբ ասմունքողը համարձակվեց չներկայացնել փաստաթղթերն ու հեռանալ մեքենայով: 

Հասկանալի է ոստիկանության՝ հանրային վարկանիշը բարելավելու ձգտումը: «Սասնա ծռերի» գործողությունը կասկածի տակ է դրել պետության բռնության մենաշնորհը, ոստիկանությունը դարձել է իշխանության և հասարակության բուֆերը ու դառնում է ցանկացած դժգոհության առաջին կրողը, ներկուլիսային ինտրիգներում ոստիկանությանը զոհ են տվել` չթողնելով պատժել ծռերին` մասնավորապես դատարանում ծեծված Արայիկ Խանդոյանին տուժող ճանաչելով:

Հիմա ոստիկանությունն ամեն ինչ անում է հանրային վարկանիշը բարելավելու համար: Բայց ցանկացած գովազդ աշխատում է, եթե գովազդի հետևում կա իրական պրոդուկտ: Մանավանդ Հայաստանում, որը շատ փոքր է, որտեղ սոցիալական տարածությունն այնքան նեղ է, որ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Եվ եթե մարդիկ առօրյա կյանքում տեսնում են ոչ հարգալից, օդից ակտ քամող, գոլդ համարներ բաց թողնող, երթևեկությունը բացառապես միայն տոն օրերին կարգավորող ՃՈ աշխատակիցների, նրանց համար դժվար է լինելու հավատալ ոստիկանության տեսանյութերում արտահայտվող անխտրականության դրսևորումներին:

Ինչպես եղավ Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ: Հասարակությունը բռնության մենաշնորհը ճանաչում է այն դեպքում, երբ պետությունն ու մասնավորապես ոստիկանությունն այդ մենաշնորհն իրացնում են հավասարապես, առանց խտրության, առանց հայկական մենթալիտետին հարիր ներքին ուղղորդումների: Եվ այս հարցում մեղադրել պետք է ոչ թե Լիանա Զուրաբյանի գործունեությունը արվեստ համարող, նրա կին լինելու հանգամանքը վերջինիս պաշտպանության համար մեջբերող հասարակության մի ստվար հատվածին, այլ ոստիկանությանը, որ միայն դրվագից դրվագ է հիշում ի սկզբանե իրեն վերագրված առաքելության մասին:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ոստիկանները համեմատաբար հարգալից էին նաև այն պատճառով, որ իրենք գիտեին, որ նկարահանվում են: Իսկ Լիանան սկզբում չգիտեր:

Սարգիս Մեսրոպյան

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding