Ինյեստան չի ցանկանում լքել «Բարսելոնան» , բայց կան հարցեր՝ կապված աշխատավարձի հետ
SPORT«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը,- գրում է իսպանական Sport-ը:
Աղբյուրի համաձայն Ինյեստայի առաջնային նպատակը առաջիկայում «Բարսելոնայի» հետ պայամանագրի երկարաձգումն է: Ֆուտբոլիստի գործակալներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ:
«Բարսելոնան» առաջարկել է պայմանագիր, ըստ որի, յուրաքանչյուր տարվա վերջում Ինյեստան ինքը կորոշի հետագա ճակատագիրը: Սկզբում Անդրեսը համաձայնել է, սակայն հետո հարցեր են առաջացել կապված աշխատավարձի հետ:Իսպանացին կարծում է, որ ակումբը պետք է իրեն արժանվույնս գնահատի:
Հիշեցնենք,որ Իսպանիայում մեծ աղմուկ էր բարձրացել, երբ ֆուտբոլիստը հերքել էր ակումբի նախագահ Խոսեպ Բարտումեուի խոսքերը, ով հայտնել էր, թե Ինիեստայի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը