Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար
SOCIETYԵրեւանում, սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 47-ամյա Հովհաննես Հ.-ն է, ում մարմնական վնասվածք է պատճառել 41-ամյա Արտակ Հ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի վազի վրայից խաղող է պոկել, իսկ Հովհաննեսը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի անգամ հարվածել է հարեւանին: Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



