Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Նարինե Թուխիկյանը համոզված է՝ հին իրերին շունչ ու կյանք կարելի է հաղորդել նոր տեխնոլոգիաների օգնությամբ

SOCIETY

Past.am-ը հյուրընկալվել է Հովհաննես Թումանյանի՝ Երևանում գտնվող տուն–թանգարանում, իսկ մեր հարցերին պատասխանել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ում կարծիքով ամեն ժամանակ իր թելադրանքն ունի և չես կարող շրջանցել դա, ու ավելի լավ է ճաշակով ու որակյալ առաջարկ անել հանրությանը, որը նա կընկալի, քան թե սպասել նրա առաջարկներին:

Նարինե Թուխիկյանի համոզմամբ, սխալ է այն կարծիքը, թե թանգարանը մեռած իրերի վայր է, որտեղ որևէ բան չի կարող նորը լինել կամ նորանալ: Նրա համոզմամբ՝ խնդիրն այն է, որ այդ հին իրերին շունչ ու կյանք կարելի է հաղորդել ոչ միայն ստեղծարար մտքով, այլև՝ նոր տեխնոլոգիաների օգնությամբ:

Ինչպե՞ս անել, որ թանգարանը գրավիչ լինի նաև թվայնացված երիտասարդի համար, ինչպե՞ս նրան չվանել հնաոճությամբ կամ հին լինելով հարցերի պատասխանը նա հստակ գիտի. նոր մատուցմամբ ես տալիս, որովհետև նոր սերնդի կողմից դա այլ կերպ չի կարող ընկալվել:

«Շատ դեպքերում բողոքում են, թե երիտասարդները տպագիր գիրք չեն կարդում, բայց նրանք էլեկտրոնային գիրք են կարդում: Ի՞նչ տարբերություն: Չի կարելի բողոքել, թե տպագիր գրքին գալիս է փոխարինելու էլեկտրոնայինը: Դա նույնն է, թե մենք բողոքենք, որ Մեղապարտը հայերեն տպագիր տառեր ստեղծեց, միևնույն է ձեռագրով կկարդայինք: Բայց մենք հիմա չեք կարող պատկերացնել մեր կյանքը առանց տպագրության, որը Մեղապարտը բերեց»,– նշում է նա:

Նարինե Թուխիկյանը գտնում է, որ գյուտերը միշտ կարևոր են, նպաստում են մշակույթի ու արվեստի ավելի արագ տարածմանը, և այդ ամենից ելնելով ու հասկանալով ժամանակի շունչը, թվայնացող դարաշրջանի առանձնահատկությունը՝ իրենք էլ են թանգարանում թվայնացման ճանապարհով ներդրումներ կատարում:

Առաջինը հոլոգրաֆիկ պատկերն է, որն իրենից ներկայացնում է Թումանյանի պատկերը, ով մեկընդմեջ հայտնվում է, քայլում սենյակում, անգամ՝ թերթ կարդում:

«Մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս, անսպասելիությունից կարկամում են, կարծում են, թե իրենց աչքին երևաց: Ի վերջո, դա պատրանք է, հայտնվում, անհետանում է, բայց մինչ տեսնելը մարդիկ ոտնաձայներն են լսում»,– պատմում է Նարինե Թուխիկյանը:

Թանգարանն ունի նաև եռաչափ անիմացիաներ՝ հիմնված Թումանյանի հեքիաթների վրա, որն այցելուներին մատուցվում է որպես աղանդեր՝ սիմվոլիկ վճարի դիմաց: Թանգարանն ունի բջջային հավելված, պլանշետների ու հեռախոսների մեջ հատուկ ծրագիր ներբեռնելուց հետո հնարավոր է լինում տեսնել ձին թամբող Սասունցի Դավթին, իսկ Թումանյանի մոր դիմանկարի մեջ նրա՝ տարբեր տարիներին ունեցած լուսանկարները:

Թուխիկյանը նշում է, որ Թումանյանը իր ժամանակներում ևս հետևում էր նորագույն սարքավորումներին. «20–րդ դարի սկզբին նորագույն տեխնոլոգիան ստերիոսկոպիկ սարքն էր, որը թույլ էր տալիս եռաչափ պատկեր դիտել: Թումանյանը սրանից 117 տարի առաջ հնարավորություն ուներ սովորական հարթ պատկերը եռաչափ տեսնել: Բացի այդ, 70–ական թթ. իր փոքր աղջիկը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր և թանգարանի տնօրենն էր, ստեղծեց Լոռվա ձոր համայնապատկերը. վարագույրները բացվում են, տեսնում ենք Լոռվա ձորը և լսում «Անուշ» օպերայի նախերգանքը: Դա 70–ական թթ. համար նորարարություն էր»,– պատմեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեն, պատասխանեց, որ 2019 թ. պետք է նշեն Թումանյանի ծննդյան 150–ամյակը:

«Շատ մեծ ծրագրեր ունենք, արդեն նախապատրաստվում ենք, որոշ առումներով, կարծում եմ, որ մի փոքր ուշացել ենք: Շենքի ներքին նորոգություն պիտի կատարել, բացի այդ, մեր էքսպոզիցիայի դասավորվածությունը չի համապատասխանում ժամանակակից մոտեցումներին: Մենք ունենք նոր հայեցակարգ, որն ավելի գրավիչ կդարձնի և շատ ավելի տրամաբանական կլինի:

Այսօր մենք Թումանյանի կյանքի և գործի մասին պատմում ենք ժամանակագրական առումով, բայց իր պարագայում դա սխալ է: Մենք գտնում ենք, որ նրան պետք է ներկայացնել ըստ ոլորտների՝ Թումանյանը մանկագիր, գրական անձնավորություն, Թումանյանը հայրիկ, ընկեր և այլն»,– ասաց նա:

Ըստ Թուխիկյանի՝ ներկայիս խնդիրներից մեկը Թումանյանին արտասահմանում ճանաչելի դարձնելն է, այդ նպատակով ցանկանում են նրա գրքերը թարգմանել անգլերեն ու գերմաներեն լեզուներով: Այս պահին թարգմանության աշխատանքներ են տարվում, փորձում են դրսում հեղինակավոր հրատարակչություններ գտնել: «Հատընտիրը, որ հավաքել ենք, ներառում է և՛ պոեզիա, և՛ հոդվածներ, որոնք համաշխարհային մշակույթի մասին են՝ Սերվանտեսի, Շեքսպիրի: Վատագույն տարբերակը կլինի այն, որ այստեղ տպագրվեն այդ գրքերը: Վատագույն ոչ որակի առումով, այլ հետո այդ գրքերը դուրս տանելու և ճանաչելի դարձնելու տեսանկյունից»,– ասաց նա:

Թումանյանի տուն–թանգարանում նաև վաճառք են իրականացնում. դրանք գրքեր են, հուշանվերներ, փայտի վրա կատարված փորագրություններ, որ պարունակում են մեծն հայի մտքերը: Միաժամանակ այստեղ Թումանյանի կողմից ստեղծված մտավոր խաղերն են վաճառվում: Ինչպես հայտնի է, Թումանյանը 1915 թ. 3 մտավոր խաղ է ստեղծել, որից երկուսն արդեն թանգարանն ունի, իսկ երրորդի համար մրցույթ է հայտարարվել:

«Փոքրիկ հուշանվերներ ենք պատրաստում: Թումանյանի սենյակում մի դեղատուփ կա, որտեղ ժամանակին պահվել է իր սիրտը մահից հետո: Այդ դեղատուփն ունի բանալի, որի «սրտի բանալի» կոչվող կրկնօրինակը մենք պատրաստել ենք, և մարդիկ դա գնում են իբրև կախազարդ: Ցանկանում ենք Թումանյանի խալաթի ու հողաթափերի կրկնօրինակը ստեղծել այնուհետև վաճառելու համար»,– հավելեց թանգարանի տնօրենը:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board