Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Կատալոնիա. շարունակվող անկախության ուղի

INTERNATIONAL NEWS

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը «ավտորիտար զառանցանք» որակեց Կատալոնիայի վարչապետ Կառլես Պյուչդեմոնի հայտարարությունը, որով նա 2017 թ. հոկտեմբերի 1–ը Իսպանիայից անկախանալու միակողմանի հանրաքվեի օր ազդարարեց: Եվ չնայած կենտրոնի այսպիսի վերաբերմունքին՝ երեկ էլ Կատալոնիայի ռեգիոնալ խորհրդարանը հաստատեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 77 կողմ, 11 ձեռնպահ: Միայն Կատալոնական սոցիալիստներն ու Ազգային կուսակցության փոքրաթիվ ներկայացուցիչները բոյկոտեցին քվեարկությունը՝ խոստանալով վիճարկել օրինագիծը, ինչը, սակայն, իսպանական կառավարությունն ավելի շուտ արեց՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով ոչ միայն չեղարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասին օրինագիծը, այլև քրեական պատասխանատվության ենթարկել անջատողականներին՝ հակասահմանադրական ճանապարհով երկիրը մասնատելու մեղադրանքով:

Past.am-տեղեկացնում  է, թե հետագայում ինչպես կընթանան պրոցեսները, դժվար է կանխատեսել, որովհետև մի կողմից՝ կառավարությունն այնքան խիստ է տրամադրված հարցի նկատմամբ, որ պաշտոնազրկեց նախարար Խորդի Բայգեին միայն այն բանի համար, որ հայտարարել էր, թե պարտադիր հանրաքվեն «հավանաբար» տեղի չի ունենա (պարտադիրի փոխարեն, այսինքն, պիտի ասեր՝ երբեք տեղի չի ունենա...), մյուս կողմից՝ կատալոնացիներն են այնքան հաստատակամ, որ հանրաքվեի խափանումն անիրական է թվում: Մանավանդ, որ 7,5 միլիոնանոց Կատալոնիան, որ Իսպանիայի բնակչության 16%–ն է կազմում, անկախության համար մղվող իր պայքարը նոր չի վարում: Եվ որքան էլ փորձագետները պնդեն, թե անջատողական ձգտումները նոր թափ առան Սահմանադրական դատարանի նոր կանոնադրության (ինչն ավելի շատ ինքնավարություն կընձեռեր) մասնակի մերժումից հետո, մեղադրեն Մադրիդին՝ Բարսելոնայի նկատմամբ խնայողական քաղաքականություն վարելու, փոխարենը՝ զբոսաշրջությունից ստացվող գումարները յուրացնելում, և միայն դրանով բացատրեն կատալոնացիների անկախության ձգտումը, միևնույն է, ոչ ոք չի կարող հերքել, որ այս պայքարը դարերի պատմություն ունի:

Իրենք՝ կատալոնացիներն իրենց երկրի կազմավորման տարեթիվ են համարում 988 թ.–ը, երբ Բարսելոնայի կոմս Բորրել 2–րդը մերժեց Ֆրանկյան թագավորի նկատմամբ ունեցած վասալային կարգավիճակը՝ Բարսելոնայի կոմսությունը անկախ ճանաչելով: Արդեն 12–րդ դարում, Բարսելոնայի կոմս Ռամոն Բերեգների երդմնակալությունից հետո, անկախ Կատալոնիայի մասին նաև բազում գրավոր հիշատակումներ երևան եկան: Եվ եթե նույնիսկ 1125–ին, հարևան Արագոնի թագավորության արքայադստեր և Բարսելոնայի կոմսի ամուսնության արդյունքում, Բարսելոնայի կոմսությունն ու Արագոնի թագավորությունը միավորվեցին՝ թագավոր ճանաչելով ազգությամբ կատալոնացի կոմս Ռամոն Բեչենգեր 4–րդին, միևնույն է, կատալոնացիները ո՛չ արագոնցիների հետ ձուլվեցին, ո՛չ՝ ներկայիս Իսպանիայի հիմքը համարվող կաստիլիացիների, որոնց և արագոնացիների հետ միասին, կրկին դինաստիական ամուսնության հիմքով, 1516–ին, Կատալոնիան Իսպանիայի թագավորությունը հիմնեց չափազանց լայն ինքնավարությամբ: Հետագայում նաև՝ սեփական խորհրդարանով, որն այսօր էլ Եվրոպայի ամենառաջին խորհրդարաններից մեկն է համարվում: Այնպես որ՝ Կատալոնիան այսօր էլ կարծում է, որ ինչքան հնարավոր էր՝ արդե՛ն վնասվել է 18–րդ դարում, երբ բաժանվելով հյուսիսային ու հարավային մասերի՝ թույլ տվեց, որ հյուսիսն ընդգրկվի Ֆրանսիայի կազմում, իսկ բարսելոնական հարավը ցայսօր էլ Իսպանիայի ոչ հոգածու կազմում գտնվի:

Վերլուծելով այս ամենը՝ հետաքրքիր հանգրվանի ենք գալիս. ստացվում է, որ ի տարբերություն Շոտլանդիայի (միավորվելով Անգլիային՝ տիրացավ նաև նրա գահին), Կատալոնիայի միավորման դարավոր գործընթացը ձախողվել է: Ու թեպետ պատմական տարբեր շրջաններում բռնկված ինքնորոշման շարժումները ձախողվել են՝ չի բացառվում, որ այս անգամ նաև հաջողի, որոշակիորեն նախադեպ հանդիսանալով նաև ԼՂՀ–ի համար: Ի վերջո, անկախ տարբեր հոգլանդների ու ալիևների արտահայտած մտքերի՝ նույնիսկ ներկայումս բանակցվող մադրիդյան սկզբունքներում «պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության» գործոնն ամենակարևորն է, քանի որ հակամարտությունը 1988–ի փետրվարին սկսվեց հենց մարզի կարգավիճակի շուրջ քաղաքական տարաձայնությունից՝ հետագայում վերածվելով ինքնապաշտպանական և, իհարկե, շահած պատերազմի…

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation