Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Հայ ազգագրագետը Ղրղզստանում մասնակցել է դեկորատիվ կիրառական արվեստի զարգացմանը նվիրված գիտաժողովին

INTERNATIONAL NEWS

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, պատմկան գիտությունների թեկնածու, ազգագրագետ Կարինե Բազեյանը մասնակցել է Ղրղզստանում անցկացված գիտաժողովին, որը կազմակերպել էր Մոսկվայի Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանը` Ռուսաստանի ICOM-ի և ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի աջակցությամբ: Քառօրյա գիտաժողովի ընթացքն այսօր ներկայացվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու աշխատակիցներին։ 

Գիտաժողովի ծրագրում ԱՊՀ անդամ երկրների«Դեկորատիվ-կիրառական արվեստի 1960-2010 թթ. զարգացման հիմնական միտումները»  թեման է  եղել: Այն  իրականացվել է 2014 թ.-ին մեկնարկած «Համագործակցության ժառանգությունը. Ավանդույթը ապագայի համար» խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակում, որի նպատակը մշակութային ժառանգության դերը մեծացնելն ու ԱՊՀ երկրների տարածքում հումանիտար և մշակութային կապերի զարգացումը խթանելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվել են միջպետական մի շարք միջոցառումներ. չորս մեծ  ցուցահանդես և երկու գիտաժողով: 2016թ.-ին այն անցկացվել էր Ադրբեջանում, իսկ 2018-ին` նախատեսվում է իրականացնել Ղազախստանում: Այս տարվա գիտաժողովին մասնակցել են ԱՊՀ ինը երկրի ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են 36 զեկուցում: Հայաստանի երկու  մասնակիցների թվում է եղել նաև Կարինե Բազեյանը՝«Ժամանակակից հայկական ասեղնագործության առանձնահատկությունները» թեմայով զեկուցումով, որի ընթացքում անդրադարձել է ավանդական (Այնթափի, Վանի, Մարաշի, հարթակար) և ժամանակակից ասեղնագործությանը։ Կարինե Բազեյանի զեկույցի ընթացքում լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են հայկական ասեղնագործության հին ու ժամանակակից նմուշները։   

Գիտաժողովի բացումն ու առաջին նիստը տեղի է ունեցել Ղրղզստանի Գապար Այթիևի անվան կերպարվեստի Ազգային թանգարանում: Երեկոյան նույն թանգարանում բացվել է «Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը. XX-XXI դդ. հեղինակային աշխատանքներ» խորագրով ցուցահանդեսը:

Հաջորդ օրը մասնակիցները մեկնել են Իսսիկ-Կուլ լճի ափին գտնվող Կարա-Օյ գյուղ, որտեղ էլ շարունակվել է գիտաժողովը: Ճանապարհին այցելել են «Բուրանա աշտարակ» հնագիտական-ճարտարապետական թանգարան-համալիր, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են նաև Իսսիկ-Կուլի հյուրանոցում: Մասնակիցները ներկա են գտնվել Չոլպոն-Աթա քաղաքի հրապարակում կազմակերպված ավանդական արհեստների և մշակույթի «Օյմո» միջազգային 11-րդ փառատոնի բացմանը, եղել են նաև Չոլպոն-Աթայում գտնվող Իսսիկ Կուլի երկրագիտական թանգարանում, որտեղ կազմակերպվել են  գորգագործության վարպետության դասեր,  ապա` էքսկուրսիա է անցկացվել ժայռապատկերների բացօթյա թանգարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, Բիշքեկ վերադառնալու ճանապարհին գիտաժողովի մասնակիցներն  այցելել են «Քոչվորական քաղաքակրթության կենտրոն-թանգարան», որտեղ անցկացվել է համատեղ սեմինար Ղրղզստանի հանրապետության արհեստավորների միության հետ:

Հագեցած ու հետաքրքիր գործուղումն ավարտվել է թաղիքագործ վարպետների արհեստանոցներում, որտեղ ներկա են գտնվել թաղիքից ոտնամաններ պատրաստելու գործընթացին:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement