Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ևս օպտիմալացվում է
SOCIETYՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ այս երկու հաստատությունները միատեսակ գործառույթներ են իրականացնում (առաջինը հետախուզման և արդյունահանման թույլտվություն է տալիս, երկրորդը վարում է օգտակար հանածոների պաշարների հաշվառումը): «Գործակալությունների միավորումը պայմանավորված է օպտիմալացմամբ: Գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից»,– ասաց փոխնախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



