Պուտին. «Թիլերսոնը վատ շրջապատ է ընկել»
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում «վատ շրջապատ է ընկել», բայց հույս ունի, որ Մոսկվայի հետ համագործակցությունը Թիլերսոնին «ճիշտ ուղի» կվերադարձնի՝ հաղորդում է Ռոյթըրզը: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել ամերիկյան ընկերությունների հետ՝ չնայած ԱՄՆ–ի հետ հարաբերությունների դժվարություններին։ Ի դեպ, արդեն քանի օր է՝ ամերիկյան մամուլը գրում է այն մասին, թե Թիլերսոնը լիովին մեկուսացվել է Սպիտակ տանը, և որ նրա փոխարեն շատ շուտով պետքարտուղար կնշանակվի ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկ Հեյլին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



