Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Բյուրականի մերձակայքում հայտնաբերվում և վերջնական մարվում են հրդեհի օջախները

SOCIETY

Բյուրականի մերձակայքում հայտնաբերվում և վերջնական մարվում են հրդեհի օջախները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,այս մասին հայտնել է Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Սեպտեմբերի 3-ին՝ հրդեհի ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները: Շուրջ 200 փրկարար օր ու գիշեր պայքարում էր կրակի դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Արտավան գյուղի և Խոսրովի արգելոցի անտառային հրդեհներից հետո Բյուրականի հրդեհը կրակի բռնկման երրորդ խոշոր դեպքն էր, որը հանրային լայն հնչեղություն գտավ: Գտնվեցին սրտացավ կազմակերպություններ, քաղաքացիներ, ովքեր առաջին օրերից պատրաստ էին անհատույց օգնություն տրամադրել և հրշեջ-փրկարարի հետ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:

Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը դեպքի մասին տեղեկացել է հրդեհի բռնկման հաջորդ օրը և ցանկություն հայտնել իր սեփական տեխնիկան տրամադրել փրկարարներին.

- Զանգահարեցի «911» ծառայություն, առաջարկեցի իմ օգնությունը, ապա, ստանալով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի համաձայնությունը, եկա դեպքի վայր: Արդեն երեք օր է օգնում եմ տղաներին՝ դժվարամատչելի տեղանքներ ամենագնաց կվադրոցիկլով ջուր հասցնել, իսկ տրակտորին կցված բաքով հնարավոր է ոչ միայն արագ ճանապարհ բացել անտառում, այլ նաև արագ ջուր մատակարարել փրկարարներին:

Ա. Սամսոնյանը նշում է, որ չնայած մասնագիտությամբ փրկարար չէ, բայց այս օրերին հրշեջ-փրկարարներից շատ բան է սովորել, փորձ ձեռք բերել և, ժպիտով նշում, որ այսուհետ պատրաստ է նմանատիպ իրավիճակներում ճիշտ գործել:

Այս օրերին լայնամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված են նաև Երևան քաղաքի և հարակից մարզերի փրկարարական վարչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը նշում է, որ մեկուսացված օջախների մարման աշխատանքներն ակտիվ ընթացքում են.

- Աշխատում ենք հերթափոխով՝ 24 ժամը մեկ: Դեպքի առաջին օրերից այստեղ ենք՝ 15 հոգի անձնակազմով: Հրդեհը մեկուսացված է և այսօր արդեն իրականացնում ենք հրդեհի օջախների հայտնաբերում և վերջնական մարում:

Վերջերս հանրապետության տարածքում մեկը մյուսի հետևից բռնկվող հրդեհների ժամանակ հրշեջները պատվով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիներն ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding