Yerevan, 27.July.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը

SOCIETY

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը

 

«Եվ այսպես, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ռուսաստանյան և հայկական կողմերը համաձայնեցրել են Հանձնաժողովի 30-րդ նիստի թեման. «Փոխշահավետ ինտեգրացիոն ծրագրերի զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի»։

Այն, որ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելիք թեման բացառիկ կարևոր նշանակություն ունի, անվիճելի է։ Դրանում համոզվելու համար բավական է որոշ մեջբերումներ կատարել մեր երկրների խորհրդարաններին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ուղերձներից։ Այսպես, ՀՀ Ազգային ժողովին ՀՀ նախագահի Ուղերձում ասվում է. «2016-2040 թվականների ընթացքում մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ... Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական և այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը»:

Որակապես նոր խնդիրներ են առաջադրվել նաև Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահի ամենամյա Ուղերձում (2016թ. դեկտեմբերի 1). «Կառավարությանը հանձնարարում եմ առաջատար գործարար միավորումների մասնակցությամբ եկող տարվա մայիսից ոչ ուշ մշակել գործողությունների առարկայական պլան՝ հաշվարկված մինչև 2025 թվականը, որի իրականացումը թույլ կտա արդեն 2019-2020թթ. սահմանագծին անցնել համաշխարհայինից բարձր տնտեսական աճի տեմպերի, նշանակում է՝ ընդլայնել Ռուսաստանի դիրքերը գլոբալ տնտեսությունում... Եթե մենք չլուծենք ռուսաստանյան տնտեսության հիմնային խնդիրները, լրիվ ուժով չգործարկենք աճի նոր գործոնները, ապա տարիներով կարող ենք կախված մնալ զրոյական նիշի մոտ։ Նման բան մենք մեզ թույլ տալ չենք կարող»։ Կարելի է ՀՀ և ՌԴ նախագահների առաջադրած բազմաթիվ այլ ակտուալ խնդիրներ էլ ներկայացնել, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի դրանց իրագործման մեխանիզմների հանգամանալի մշակում, մեր տնտեսությունների առջև կանգնած խնդիրների իրագործման համատեղ ուղիների որոշում։

Չեմ թաքցնի, որ Հանձնաժողովի նիստի նախօրեին մեծ ցանկություն կար գտնել մեր երկրների տնտեսությունների ինտեգրման կոնկրետ ոլորտները, նշել տնտեսական աճի նոր գործոնները։ Դրա համար, բնական է, հարկ էր վերլուծության ենթարկել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության որոշ ասպեկտները, վեր հանել մեր ջանքերի միավորման հնարավոր ուղիները՝ այն նպատակով, որպեսզի արտաքին տնտեսական գործունեությունը ենթարկեցվի մեր երկրների տնտեսությունների արդիականացման գերակա խնդիրների լուծմանը։

Այս հարցերի պատասխանների որոնմանը նպաստեց վիճակագրությունը։ Այսպես, Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության «Արտաքին առևտրի վիճակի մասին 2016թ.» և  «Արտաքին առևտրի վիճակի մասին 2017թ. 1-ին կիսամյակում» հրապարակումներին համապատասխան՝ հետևյալ պատկերն ունենք։ 2016թ. կարևոր ապրանքների ներմուծումը Ռուսաստան կազմել է 182 մլրդ 262 մլն դոլար, որից 33 մլրդ 785 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը, կաուչուկին։ 2017թ. 1-ին կիսամյակում կարևոր ապրանքների՝ Ռուսաստան ներմուծման ծավալը կազմել է 101 մլրդ 69 մլն դոլար, որից 18 մլրդ 538 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերության արտադրանքին։ Վերլուծելով այս ցուցանիշները՝ չի կարելի չհիշատակել, որ Հայաստանի քիմիական հսկան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որը մինչև XX դարի 80-ական թթ. վերջը զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը, ահա արդեն 7 տարի դադարեցրել է աշխատանքը։ Նշենք, որ 2006թ. Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական «Rhainoville Property Limited» կոնսորցիումին։ Հետո ավելի հետաքրքիր է։ ԱՊՀ Միջպետբանկը (Межгосбанк) 5 տարի ժամկետով՝ մինչև 2011թ. դեկտեմբերի վերջ, տարեկան 12,5% տոկոսադրույքով 70 մլն դոլարի վարկային գիծ բացեց «Rhainoville»–ի համար։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերը դրվեցին Միջպետբանկի վարկի տակ, որն ընկերությունը չմարեց։ 2014թ. հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարեց Միջպետբանկի հայցը՝ պարտքի դիմաց բաժնետոմսերի վերոնշյալ 90%-ը բռնագանձելու մասին։ Արդյունքում՝ գործարանի 2400 աշխատակից կրճատվեց, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում աշխատելու մնաց 480 մարդ, որոնք զբաղված են ձեռնարկության պահպանմամբ և անվտանգության հարցերի ապահովմամբ։ Հանձն չեմ առնում պնդել, որ բրիտանական «Rhainoville» ընկերությունը ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի բաժնետոմսերը ջրի գնով ձեռք բերեց բնավ ոչ արտադրության արդիականացման, արտադրանքի իրացման նոր շուկաների յուրացման նպատակով։ Գուցե բրիտանական ընկերությունը միանգամայն այլ նպատակ էր հետապնդում. ազատել համաշխարհային շուկան քլորոպրենային կաուչուկի արտադրության գծով  հզոր մրցակցից, որը, կրկնում եմ, համաշխարհային շուկայի 10-12%-ն էր զբաղեցնում։ Համաձայնեք, որ այս վարկածը գոյության իրավունք ունի։ Բնավ պատահական չէ, որ մի փոքր հանգամանալի կանգ առա այս օրինակի վրա։ Համոզված եմ, որ ներդրումները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերականգնման համար, նախ, զգալիորեն կկրճատեն Ռուսաստանի կախվածությունը Արևմուտքի երկրների կողմից քիմիական արտադրանքի և կաուչուկի մատակարարներից, որոնք հաճախ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, միշտ չէ, որ կոռեկտ են ստանձնած պարտավորությունները կատարելիս։ Երկրորդ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման և արդիականացման ծրագրի իրագործումը թույլ կտա վերականգնել բութադիենից քլորոպրենային կաուչուկի, մոնոկարբոնային թթուների և հարակից այլ արտադրանքի արտադրությունը, որը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում։ Երրորդ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկումից հետո, համոզված եմ, կարճ ժամկետում գործարանը կվերականգնի իր դիրքերը քլորոպրենային կաուչուկի իրացման շուկաներում։ Բավական է ասել, որ 2006-2009թթ. «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկները վաճառվել են Եվրոպայում (40%), Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (35%), ԱՄՆ-ում (14%), ասիական երկրներում (11%)։ Ընդ որում՝ նշենք, որ «Նաիրիտ գործարանը» հաջողությամբ մրցակցում էր հայտնի այնպիսի անդրազգային ընկերությունների հետ, ինչպիսին են Bayer-ը, Du Pont-ը, Denka-ն։

Երբ գրում եմ այս տողերը, ակամա մտաբերում եմ 1989-1990 թվականները, երբ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ, մեծարգո Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, այն ժամանակ Հայաստանում գտնվելով, խելամտության կոչ էր անում շրջակա միջավայրի պաշտպանության տեղի նախանձախնդիրներին, որոնք պատրաստ էին զոհվել՝ պառկելով ներգործարանային երկաթգծերին և արգելափակում էին «Նաիրիտ գործարանի» աշխատանքը։ ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի հայրենասեր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովն արդեն այն ժամանակ մարգարեաբար կանխատեսում էր քիմիական այդ հսկայի գործունեության՝ Հայաստանի համար բախտորոշ նշանակությունը։ Մտաբերում եմ, որ տագնապալի այն օրերին, կեսգիշերին մոտ, Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ամենայն հարգանքի արժանի Լևոն Գուրգենի Սահակյանը և այդ տարիներին Երևանի քաղաքապետ, ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանն իր հայրական տանը, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Գուրգենի Արարքցյանի հետ քննարկեցին գործարանի ապաշրջափակման հարցը։ Հանուն արդարության նշենք, որ նրանք ուժեղ ազդեցություն ունեին «էկոլոգների» վրա։ Այսօր, 27 տարի անց, կարող եմ ասել, որ քննարկման արդյունքներով բոլոր բանակցողների մեջ գերակշռում էր հայրենասիրության զգացումը։ Գործարանը ապաշրջափակվեց և սկսեց բնականոն գործել։ Արդեն կեսգիշերն անց ծնողներս, լսելով բարի լուրը «Նաիրիտի» ապաշրջափակման մասին, հաճույքով հյուրերին տնական պելմենի ու լավ հայկական կոնյակ հյուրասիրեցին...

Վերն ասվածը բնավ քնարական շեղում չէ, այլ պարզապես կրկին այն անվիճելի ճշմարտության գիտակցումը, որ «Նաիրիտ գործարանը» մեր մեծ մասամբ բարդ ու հակասական պատմության յուրատեսակ խորհրդանիշն է, Հայաստանի տնտեսության չմտածված քայքայման ու կայացման պատմության, որը տեղի ունեցավ անկախության տարիներին։ Այդ ժամանակաշրջանում կատարվող փոփոխությունների խոր ըմբռնումը, կարծում եմ, չի կորցրել իր հրատապությունը և դեռևս շարունակվում է։ Շատ կուզենայի, որ «Նաիրիտ գործարանի»՝ հայրենական արդյունաբերության խորհրդանիշի ապագան այսուհետ լոկ բարի հիշողություններ արթնացնի։ Հիշողություններ ոչ միայն «Նաիրիտ գործարանի» հերոսական կոլեկտիվի աշխատանքային առօրյայի, այլև մեր երկրների հարյուրավոր այլ դրոշակակիրների մասին, որոնց արժանավայել ավանդույթների վերածնմանն ու շարունակելուն է կոչված Եվրասիական տնտեսական միությունը։

Բնականաբար, հուզական այս շեղումներից հետո հարց է առաջանում. կա՞ն արդյոք այդ նախագծի ֆինանսավորման համապատասխան աղբյուրներ։ Ներկայացնենք լոկ մի քանի վիճակագրական տվյալներ։ Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» տեղեկագրի (էջ 76)՝ ներդրումների զուտ հոսքերը (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների մուտքերի և մարումների տարբերությունն է հաշվետու ժամանակաշրջանում) 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից կազմել են մինուս -52010,2 մլն դրամ կամ 108 մլն 242 հազ. դոլար, որոնցից ուղղակի ներդրումները կազմել են մինուս -26290,5 մլն դրամ կամ 54 մլն 772 հազ. դոլար։ Այսինքն՝ մենք պետք է փաստենք, որ մեր ԵԱՏՄ անդամ երկրների միջև ստեղծված տնտեսական հարաբերություններում ընթանում է ներդրումային շրջանառությունից շահույթի հանման գործընթաց ավելի վաղ ներդրված կապիտալից՝ առանց դրա հաջորդ օգտագործման ներդրումային նպատակներով։ Կարծում եմ, որ այստեղ մտածելու բան կա ինչպես մեզ՝ խորհրդարանականներիս, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների համար։ Իհարկե, համատեղ քննարկումների ամենահարմար հարթակը հենց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստն է։ Կարծում եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի մշակել այս հարցի լուծման օպտիմալ տարբերակը։

Ինձ այս աշխատանքի հաջողության հանդեպ լավատեսական մոտեցման են տրամադրում այն հստակ ձևակերպումները, որոնք տրված են Ռուսաստանի Դաշնության «Արտաքին տնտեսական գործունեության զարգացումը» պետական ծրագրում։ Վերլուծելով 2016թ. պետական այդ ծրագրի իրագործման ընթացքը՝ հատկապես նշվում էր այն համալիր միջոցների իրագործման կարևորությունը, որոնք ուղղված են, մասնավորապես, հետևյալ խնդիրների կատարմանը. Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Ռուսաստանի Դաշնության ինտեգրացիոն տնտեսական համագործակցության ընդլայնում, դինամիկայի և արդյունավետության բարձրացում։

Հանձնաժողովի հերթական՝ 30-րդ նիստը կայանալու է բացառիկ բարդ ժամանակ, որը բնութագրվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթի սուր հակասությունների միահյուսմամբ։ Արդեն ակնհայտ է, որ էլ ավելի համառորեն են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններն անթաքույց փորձում խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, որոնք հատկապես իրականացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, օրինակ՝ Եվրոպական միության հետ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ դիրքերն ինչ-որ կերպ մերձեցնելու ցանկացած փորձ ակնթարթորեն ենթարկվում է երկու կողմից հնչող անմիտ, երբեմն՝ գռեհիկ քննադատության։ Ընդ որում՝ քննադատողներին դրդող մոտիվները բավական տարբեր են, բայց սա առանձին վերլուծության թեմա է։ Այստեղ կարևոր է այլ բան. մեր կոնկրետ գործողություններով չխաղալ մեր բարին չկամեցողների կողմից վաղօրոք պատրաստված սցենարներով։ Ավելին, կոնկրետ օրինակներով ցույց տալ տնտեսական ինտեգրման փոխշահավետությունը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը։

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes