Արոնյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ։
Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, հաջորդ երկուսում Արոնյանը գերազանցեց Հոու Յիֆան և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



