Բրիտանացի դիզայները ստեղծել է հագուստ, որը «մեծանում է» երեխայի հետ
VIDEOԲրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ երեխաների համար, որը «կմեծանա» նրանց հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինովացիոն գործվածքը կարող է ձգվել երկարությամբ ու լայնությամբ՝ համապատասխանելով երեխայի չափսերին։
Նշվում է, որ դիզայները մշակել է հատուկ ծալքավորված կտոր, որը կարող է ճկվել՝ ընդունելով մարդու մարմնի չափսերը։ Գործվածքն անջրանցիկ է և ամուր, պիտանի է ավտոմատ լվացման և կրկնակի վերամշակման համար։
Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից 3 տարեկան երեխաների համար։
Ինովացիոն նյութի մշակման գործում Յասինը կիրառել է աերոինժեներային սկզբունքները, որոնք ուսումնասիրել է քոլեջում։
Նրա խոսքով՝ գյուտը կօգնի ծնողներին գումար խնայել, ինչպես նաև թույլ կտա նվազեցնլ շրջակա միջավայրի աղտոտումը՝ արտադրական ծախսերի կրճատման հաշվին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



