ԴԱՀԿ մարզային բաժնի պետի տեղակալը բազմաբնակարան շենք ունի
SOCIETYՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի ամիս է զբաղեցնում այս պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք, որից երկուսը հողամաս են, մեկը բազմաբնակարան բնակելի շենք և մեկն էլ նոր կառուցված շինություն: Նա երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ «VOLKSWAGEN JETTA 1.8 T» և «VAZ 2107» մակնիշների:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնի անցնելու օրերին նա ոչինչ չի ունեցել, հայտարարագրել է միայն եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 828 հազար դրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



