Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հնարավոր է, որ բնապահպանական ծախսերը գերազանցեն Ամուլսարի հանքի շահագործումից ստացվելիք հարկային եկամուտները

POLITICS

Past.am-ը զրուցել է աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ.

– Պարոն Գալստյան, կրկին բնապահպան մեր հասարակությունն անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Ո՞րն է պատճառը:

– Մենք ունենք Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը չի գնահատել ինչպես բազմաթիվ այլ, այնպես էլ այս հանքարդյունաբերական նախագծի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում, չունի նաև մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի կարողանա դա անել:

Սակայն, ում ցանկանում է` ինչ ընկերության կամ ով իր հետ համաձայնության մեջ է մտնում, նրանց տաիս է դրական եզրակացություն` կանաչ լույս վառելով վերջիններիս առաջ, որպեսզի մեր բնությունն ու կենսատարածքները ոչնչացնեն, ջրային պաշարներն աղտոտեն:

Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական առումով առավել մեծ վտանգ է ներկայացնում: Որովհետև այն հսկայածավալ տնտեսական գործունեություն է լինելու, որն իրականացվելու է ջրային մեր պաշարների կենտրոնացված գոտիներից մեկում:

– Բայց ավելի վաղ է Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը եղել, այդ ինչո՞ւ նոր միայն պարզվեցին այս հանգամանքները:

– Ոչ մի բանն էլ նոր չի պարզվել: 2011 թվականից բազմաթիվ անգամ ասվել է, գրվել է այդ մասին: Դրա համար է, որ հարցը մինչև հիմա ձգձգվում է:

Պարզապես առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ միջազգային անկախ փորձագիտական կազմակերպություններն են գնահատում կատարել: Եվ պարզել են, որ հանքի շահագործումը շատ լուրջ սպառնալիք է պարունակում ջրերի աղտոտվածության առումով:

Եվ մեր կառավարությանը կոնկրետ առաջարկություն են ներկայացրել, որ հանքի շահագործումը չի կարելի սկսել, քանի դեռ այդ խնդիրների համար լուծումներ չեն առաջարկվել, և նաև հստակեցված չէ պատասխանատվության հարցը: Մեխանիզմներ մշակված չեն, թե ո՞վ պետք է ջրերի աղտոտման հարցի հետ կապված խնդիրները լուծի, ֆինանսական ո՞ւմ միջոցներով, ի՞նչ եղանակներով: Նաև այս հարցի պատասխանը պետք է տրվի` արդյո՞ք տվյալ ծրագրերն իրատեսական են և հնարավոր է իրականացնել:

Իսկ նախկին փաստաթղթերով, որով առաջնորդվել է մեր կառավարությունը, այս հարցերը հիմնավորված չեն, նաև պատասխանատվության խնդիրը լուծված չէ, թե ո՞վ է առաջիկա 100–200 տարիների ընթացքում զբաղվելու աղտոտված ջրերի մաքրման գործով, ո՞վ է ֆինանսական բեռը ստանձնելու:

Ընդ որում, միջազգային փորձագետները նշում են նաև, որ շատ հնարավոր է, որ բնապահպանական այս ծախսերը գերազանցեն հանքի շահագործումից ստացվելիք հարկային եկամուտները:

– Իսկ միջազգային փորձագետների այս եզրակացության առնչությամբ ի՞նչ դիրքորոշում է հայտնում մեր կառավարությունը:

– Արդեն երկու ամիս է, ինչ այս փաստաթղթերը ներկայացրել ենք կառավարություն, վերջերս ստացել ենք ընդամենը ոչինչ չասող պատասխան, որտեղ խոսք անգամ չկա, թե արդյո՞ք իրենք ուսումնասիրել են անկախ այդ փորձագետների հաշվետվությունները:

Այսինքն` մեր կառավարությունը ցանկություն իսկ չունի անգամ ուսումնասիրել ուրիշների արած հետազոտությունները, երբ պարտավոր էր ինքն անել դրանք:

Ընդամենը ներկայացրել են շահագործող կազմակերպության կարծիքը: Բայց մեզ չի հետաքրքրում այն մարդկանց կարծիքը, ովքեր ցանկանում են շահագործել հանքը, այսինքն` շահագրգռված են դրանով: Մեզ հետաքրքրում է մեր կառավարության տեսակետը: Կամ բնապահպանության նախարարության տեսակետը, որպես լիազոր մարմնի. արդյո՞ք նրանք ունեն մասնագիտական կարծիք այս եզրակացությունների վերաբերյալ:

Պարզվում է` չունեն նման կարծիք, կամ ունեն, բայց վախենում են այն ներկայացնել` պատասխանատվությունից խուսափելու համար:

Արդեն չորրորդ նամակն է, որ վերջին մեկ ամսվա մեջ ուղարկում ենք կառավարություն, և բոլոր պատասխանների մեջ նույնն է` գրում են, որ շահագործողի կարծիքով խնդիրներ չեն լինելու:

– Իսկ հանքի շահագործման նախագիծն ո՞վ է ներկայացրել միջազգային փորձաքննության:

– Միջազգային փորձագիտական կազմակերպություններից մեր հայազգի գործընկերներից մեկը իր գրպանից վճարելով, պատվիրել է այդ հետազոտությունը: Այսինքն` այս մարդն արել է այն, ինչ պարտավոր էր անել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

– Իսկ այդ տարածքը ջրային մեր ո՞ր ռեսուրսներն են ընդգրկում:

– Ամուլսարը գտնվում է մի տարածքում, որտեղ նրա արևելյան լանջով հոսում է Որոտան գետը, արևմուտքով հոսում է Արփա գետը: Այսինքն այստեղ են ձևավորվում Հայաստանի երկու խոշոր գետերը` Արփան և Որոտանը: Հանքավայրից համարյա 7 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները: Իսկ սարի ընդերքով անցնում է Որոտան–Արփա–Սևան թունելը, որով ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ:

Այսինքն` հանքի շահագործման ընթացքում բոլոր այս ջրային ավազանները ենթարկվելու են խիստ վտանգավոր ազդեցության: Աղտոտվելու են բազմաթիվ ծանր և թունավոր, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերով:

– Լավ, մեր կառավարությանը միայն փո՞ղն է հետաքրքրում, որիշ ոչինչ չի՞ անհանգստացնում նրան:

– Դուք եք այդ հարցի պատասխանը տալիս: Նրանք կառչած են ցանկացած գնով ինչ–որ ներդրումներ բերելու գաղափարից: Նրանց չի հետաքրքրում, թե 50 տարի կամ 100 տարի հետո ինչ կլինի այս տարածքում, որտեղ շարունակելու է ապրել մեր ժողովուրդը:

Գոհար Սարդարյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank