Դժգոհ եմ ոչ-ոքի արդյունքից. Ժոզե Մոուրինյո
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Սթոք Սիթի»-ի դեմ ոչ-ոքի արդյունքից:
«Ես դժգոհ եմ այս արդյունքից, և մենք մոտ էինք հաղթանակին: Բայց գրանցված արդյունքն ընդունելի է ինձ համար: Մեկը փորձում էր հաղթել, մյուս միավոր կորզել: Նրանք պայքարեցին մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Սթոք Սիթի»-ին (2:2): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 10 միավոր և առաջատարն է: Հաջորդ հանդիպումը «Կարմիր սատանաները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ մրցելով «Բազել»-ի դեմ: