Նրանք ծովում լողում էին, երբ ջուրն սկսեց կարմրել․ տեսեք, թե ինչու մարդիկ խուճապահար փախան այդտեղից (Video)
VIDEOՕրեր առաջ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Օրլեանս քաղաքի ծովափերից մեկում արտակարգ դեպք է պատահել․ մարդիկ սկսել են հանկարծակի իրար խառնվել, երբ նկատել են, թե ինչպես է ծովի ջուրը կարմրում։
Բրուկլինից ժամանած մի խումբ հանգստացողներ պատմել են, թե ինչպես է այդ ամենը պատահել․ նրանցից ընդամենը կես մետր հեռավորության վրա գտնվող շնաձուկը որսացել ու սկսել է հոշոտել մի ծովառյուծի։ «Լողալով արագ դուրս եկա ջրից, ինձ թվում էր՝ հիմա շնաձուկն ինձ էլ կառնի իր հսկա բերանի մեջ և միանգամից կուլ կտա»,-նշել է նրանցից մեկը։
Բարեբախտաբար ջրում բոլոր լողացողներին հաջողվել է ապահով դուրս գալ ափ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օվկիանոսի ջուրը կարմրում ծովացլի արյունից և թե ինչպես են սերֆինգով զբաղվողները շտապում դեպի ափ՝ ավելի ապահով վայր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



