Խուլ ըմբիշները Հայաստան են վերադարձել մեդալների հարուստ ավարով
SPORTՎրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացված խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները, որոնք մասնակցել են և՛ հունահռոմեական և՛ ազատ ոճի մրցապայքարներին, հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների մրցապայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 46 կգ քաշային Սահակ Թադևոսյանը և 58 կգ քաշային Արտյոմ Սողոմոնյանը: Երիտասարդների մրցապայքարում 55 կգ քաշային Սենիկ Սերոբյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 66 կգ քաշային Արգիշտի Բաբայանը արժանացել է բրոնզե մեդալի: Մեծահասակների մրցապայքարում պատվո հարթակի 2-րդ հորիզոնականին է կանգնել 85 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, իսկ 3-րդ տեղն են գրավել 59 կգ քաշային Սարգիս Սարգսյանը, 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, 80 կգ քաշային Գ ևորգ Սերոբյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների մրցապայքարում արծաթե մեդալակիր է դարձել 42 կգ քաշային Սահակ Թադևոսյանը, իսկ բրոնզե մեդալակիր՝ 58 կգ քաշային Նարեկ Բաբոյանը: Երիտասարդների մրցապայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Սենիկ Սերոբյանը և 60 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը: Մեծահասակների մրցապայքարում ոսկե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Սարգիս Սարգսյանը, արծաթե մեդալներին են արժանացել 70 կգ քաշային Ժորա Գրիգորյանը և 86 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Տիգրան Պետրոսյանը ու 65 կգ քաշային Ար գիշտի Բաբայանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 13 պետությունների ներկայացուցիչներ: Մեր ըմբիշների հետ Թբիլիսի էին մեկնել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի նախագահ, խուլերի ըմբշամարտի մեծահասակների հավաքականի ավագ մարզիչ Գրիգոր Գրիգորյանը, պատանիների և երիտասարդների ավագ մարզիչ Անդրանիկ Գրիգորյանը, մարզիչներ՝ Մարտին Ալիխանյանը, Ալեքսանդր Մարկոսյանը: