ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության ամենաադեկվատ դիրքորոշումը հնչեց Ծառուկյանի կողմից
SOCIETYՔաղաքական աշունն ինչպես և սպասվում էր բուռն ստացվեց, ինչը ուներ բազմաթիվ պատճառահետևանքային կապեր, սակայն առավել սպասվածն ու ուշագրավը բնականաբար «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ լրատվականներին և հանրությանը հուզող մի շարք հիմնահարցերի հետ կապված տեսակետներն ու դիրքորոշումն էր: Այսօր Ազգային ժողովում Ծառուկյանը պատասխանելով լրագրողների մի շարք հարցերին անդրադարձ կատարեց նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու Ելք խմբակցության առաջարկին:Հատկանշական է այն փաստը, որ Ծառուկյանը այլոց նման լղոզված պատասխաններ չտվեց, այլ հստակ հարցադրումներ անելով, վերլուծեց ընդհանուր իրավիճակն ու գնահատական տվեց արտահայտելով նաև սեփական թիմի դիրքորոշումը:
Ծառուկյանն իր խոսքում այլ ենթատեքստեր առաջ չքաշեց և ասեց, որ ինչ-որ կառույցից դուրս գալու համար հասկանալ է պետք, արդյո՞ք կա մեկ այլ համարժեք կառույց, որը թե անվտանգության տեսանկյունից, թե տնտեսական համագործակցության առումով Հայաստանին կտա ավելին, քան ներկայում ունենք: Սա այն կարևորագույն շեշտադրումն էր, որը միանգամից տվեց բոլոր հարցերի պատասխանը, բացի այդ այսօր ձգտում ենք Եվրամիության հետ կապերի խորացում, սակայն այսօր կան նաև միջազգային ստանդարտներ, որոնք պարտադիր են տնտեսական համագործակցությունն ապահովելու տեսանկյունից, իսկ արդյոք Հայաստանի արդյունաբերությունը պատրաստ է այդ ստանդարտներին: Սա ևս մեկ կարևորագույն դիտարկում է:Ծառուկյանի կողմից, ինչը ևս խորհելու առիթ է առաջարկող կողմի համար:
Գագիկ Ծառուկյանի մտքերից հետո հասկանում ես, որ նրանք չեն առաջնորդվում քաղաքական խանդով, այլ միշտ պատրաստակամ են կառուցողական համագործակցության եզրեր գտնելու հարցում:Հավելենք, որ Ծառուկյանի և իր թիմի համար կարևորը պետության և հասարակության բարեկեցությունն է և եթե կա նախագիծ, որը կխրախուսի դա, ապա նրանք միշտ պատրաստակամ են աջակցելու նախագծին:
Համաձայնեք սա վերջին շրջանում ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի վերաբերյալ ամենախորքային դիտարկումն էր, որը հնչեց Ծառուկյանի կողմից և վերջակետ դրեց բոլոր տեսակի ամպագորգոռ հայտարարություններին:
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



