Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ ԱԳՆ–ն հասավ ՄԱԿ.Արևմուտքում խոսում են Արցախի սուվերենացման մասին

INTERNATIONAL NEWS

 Ինչպես տեղեկացրեց՝ Past.am-ը.Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն հաստատել են իրենց հանդիպումը, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում: Սակայն Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ հնարավոր է՝ «հանդիպումը կայանա Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը այս տարվա հուլիսին Բրյուսելում էր: Հենց այդ ժամանակ էլ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել էին հերթական հանդիպումն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում: Սակայն ուշագրավ է, որ այս մեկուկես ամսվա ընթացքում ո՛չ կողմերի միջև և ո՛չ էլ համանախագահների հետ խորհրդակցություններ չեն անցկացվել: Թեմային առնչվող միակ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին Հոգլանդինն էր:

Ըստ քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի, Հոգլանդի այդ հայտարարության մեջ Բաքուն նկատել է ԱՄՆ–ի մտադրությունը՝ ակտիվացնելու իր դերը հակամարտության կարգավորման հարցում: Ու Բաքվի քարոզչամեքենան մշակել է մոտեցում, ըստ որի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ–ի ու Ռուսաստանի միջև սկզբունքային հակասություններ կան: «Նրանք հանգում են հետևյալ սիլոգիզմին՝ եթե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հակասություններ կան Դամասկոսի ու Կիևի հարցում, ապա ինչու դրանք չպետք է լինեն Ստեփանակերտի հարցում»,– նշում է վերլուծաբանը:

Լեհական Nowa Europa Wschordina պարբերականը գրում է, որ ԱՄՆ–ի նախագահն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ և աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որը կոչ է անում Վրաստանին տրամադրել «պաշտպանական հնարավորություններ»: Սակայն որևէ նման բան չկա Ադրբեջանի մասով, որն ամեն հնարավոր բան անում է՝ «դառնալու Արևմուտքի անկեղծ դաշնակիցն ու գործընկերը»: Ինչո՞ւ: Ադրբեջանցի որոշ փորձագետներ այդ ամենը պայմանավորում են ԱՄՆ–ում հայկական լոբբիի ակտիվ գործունեությամբ:

Հայկական լոբբին, իհարկե, աշխատում է: Բայց, օրինակ, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ ԱՄՆ–ի համար Հայաստանն ավելի կարևոր է, քան Ադրբեջանը, քանի որ մեր երկիրը կարող են կիրառել որպես հաղթաթուղթ Թուրքիայի, Ադրբեջանի և հենց Ռուսաստանի դեմ: Ուստիև, ամերիկացիները ինչպես աջակցում էին, այնպես էլ շարունակելու են աջակցել Հայաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում:

Ըստ Ալիզադեի՝ ԱՄՆ–ն, Արևմուտքն անընդհատ խոսում են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, «սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում միշտ խուսափում են կոնկրետ գործողություններից»:

Տեսնելով այդ կարևոր նրբությունը՝ ռուս որոշ փորձագետներ սկսել են ենթադրել, որ Վաշինգտոնի համար «Անդրկովկասում լավագույն սցենարը կլինի ոչ թե վրաց–ադրբեջանական, այլ վրաց–հայկական դաշինքը»: Իսկ ԼՂ հակամարտության կարգավորման համար արվում է էլ ավելի համարձակ կանխատեսում՝ Արևմուտքը գնալու է Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով: Միայն թե խնդիրն այն է, թե երբ և ինչ պայմաններով Արևմուտքը կգնա այդ քայլին և ինչ սահմաններում կճանաչի ԼՂ սուվերենությունը: Հիշեցնենք, որ դեռ 2016–ի աշնանը Ադրբեջանի նախագահ Ալիևը դժգոհում էր, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու ԼՂ անկախությունը:

Ինչևէ: Վերադառնալով առաջիկա բանակցություններին: Մամեդյարովն այդ առթիվ նշել է. «Բոլորին հայտնի է, թե վերջին շրջանում ինչ ծրագիր ենք քննարկում: Միակ բանը, որ անհրաժեշտ է, քաղաքական կամք դրսևորելն է, ինչի արդյունքում Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավված տարածքներից»: «Նախ, գրեթե ոչ մեկը չգիտի, թե խոսքը ինչ ծրագրի մասին է: Երկրորդ, եթե շեշտը դրվում է միայն Ադրբեջանի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման վրա՝ առանց փոխզիջման գնալու Բաքվի պատրաստակամության, ստեղծվում է փակուղային վիճակ: Այնպես որ, չկա որևէ տեսանելի նշան, որը կվկայեր բանակցություններում առաջընթացի հասնելու հեռանկարի մասին, եթե չհաշվենք երկու կողմերի մոտեցումները ճշտելու հնարավորությունը: Այնպես որ, կրկին գործում է «բանակցություններ հանուն բանակցությունների» բանաձևը»,– համարում է Ս. Տարասովը:

Ընդհանուր առմամբ, ինչպես գրում է իտալական Gli Occhi Della Guerra պարբերականը, ժամանակակից աշխարհում գոյություն ունեն մեկ տասնյակ դե ֆակտո պետություններ, որոնք ճանաչված են կամ մասնակիորեն, կամ էլ ընդհանրապես ճանաչված չեն: Դրանց թիվը կարող է հասնել 12–ի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հաշվին, որտեղ «իրավիճակը դեռ չի հանգել իր տրամաբանական ավարտին»: Թե դա երբ կլինի, ոչ ոք չգիտի: ԼՂՀ ԱԳՆ–ն ՄԱԿ–ում շրջանառել է Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին պատմող մի փաստաթուղթ: Դրանում Բաքվի քաղաքականությունը որակվում է որպես «զարգացման իրավունքի ճչացող խախտում, իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ–ի Կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտով ու Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավուքների միջազգային պակտով»: Սիմվոլիկան բազմանշանակ է:

Արփի Սահակյան

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia