Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Լավրովյան այց,կամ՝ Էր–Ռիադի փոփոխված դեմքը

INTERNATIONAL NEWS

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սաուդական այցի կադրերը դիտելիս հետաքրքիր բան նկատեցինք. բանն այն է, որ Արաբիայի ԱԳՆ ընդունելությունների սրահում, հին ու բարի ժամանակների նմանությամբ, նախկին թագավոր Ֆահդ Աբդուլ Ազիզ ալ–Սաուդն ու Սիրիայի ներկայի նախագահի հայր Հաֆեզ ալ–Ասադն էին պատին կախված լուսանկարից ժպտում: Առաջին հայացքից թվում է՝ չնչին դետալ է, որովհետև, շատ հնարավոր է, օպերատորները սրանից առաջ ուղղակի այնպես են նկարահանել, որ այս պատմական լուսանկարը կադրում չի հայտնվել: Բայց Արևելքում չնչին դետալներ չկան, և դա նշանակում է, որ կամ լուսանկարն էր հանվել, և որպես կոնկրետ ուղերձ՝ նորից հայտնվել ԱԳՆ պատին, կամ նկարահանված կադրերն են մշտապես մոնտաժվել, ինչը գոնե դրսի դեպքում քիչ հավանական է:

Ի դեպ, պնդել, թե Արաբիայի և Սիրիայի հարաբերությունները Հաֆեզ ալ–Ասադի կառավարման ընթացքում սքանչելի էին, մեծ կեղծիք կլիներ: Այս երկրները միշտ էլ քաղաքական/պատմական տարաձայնություններ են ունեցել, և պատճառներն այնքան խորքային են, որ լուրջ վերլուծության կարիք են զգում: Նշենք միայն, որ վերոնշյալից հետո այլևս զարմանալի չհնչեց Բաշար ալ–Ասադի հանդեպ նույնիսկ անձնական թշնամանք տածող և երկրի մասնատման կողմնակից Ադիլ ալ–Ջուբեյրի՝ Արաբիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե՝ «Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի հետ նույն դիրքորոշումն ունենք, և Էր–Ռիադը պնդում է երկրի տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված իր դիրքորոշումը»:

Ահա. սեպտեմբերի 10, ուրեմն, նորից շրջադարձային եղավ սիրիական ընդդիմության, այդ թվում՝ Արաբիայից օժանդակվող/ֆինանսավորվող հատվածի համար, և ամրագրեց, որ նույնիսկ Էր–Ռիադն է ստիպված հաշվի նստել Սիրիայի սուվերենության, դրա տարածքային ամբողջականության և նույնիսկ՝ Ասադի հետ:

Ի միջի այլոց, այս փաստի օգտին է խոսում նաև ամերիկյան Bloomberg–ը, որտեղ մի նյութ հրապարակվեց այն մասին, թե Թուրքիայից հետո այժմ էլ Արաբիան է հրաժարվում նախկին պլաններից՝ վհատեցնելով սիրիական ընդդիմությանը: Ավելին, փաստվում է, որ՝ չնայած օգոստոսի սկզբին Արաբիայի ԱԳՆ–ն հերթական հայտարարությունն էր տարածել Սիրիայի ռեժիմի տապալման անհրաժեշտության մասին, նույն ամսվա վերջին՝ Էր–Ռիադում կազմակերպված հավաքի ժամանակ, սիրիական ընդդիմության 3՝ սեփական/ամերիկյան, եգիպտական և ռուսական թևերին զգուշացվել է ստեղծված նոր իրավիճակի մասին, առաջարկելով արդեն հոկտեմբերին Ասադի հետ վարվելիք քաղաքական բանակցությունների օրակարգը որոշել:

Սա, իհարկե, գոհացրեց Լավրովին, որը գիտակցելով, որ գործընկերության հարցում չի կարող մրցակցել ԱՄՆ–ի հետ, սա էլ քիչ չհամարեց՝ մի կողմ դնելով հիասթափությունը Քաթարի խնդրի հետ կապված, որում որոշել էր խլել խաղաղարար Թրամփի դափնիները: «Մենք պաշտպանում ենք Արաբիայի՝ Սիրիայի ընդդիմությանը համախմբելու և միասնական ճակատով հանդես գալու ջանքերը... ցավոք, առայժմ չի հաջողվում մի կողմ դնել Ծոցի երկրների՛ միջև առաջացած տարաձայնությունները»,–հայտարարեց Լավրովը, ինչից հետո Ալ–Ջուբեյրը հակադարձեց. «Քաթարը հրաշալի գիտի՝ ինչ է պահանջվում իրենից՝ չֆինանսավորել ահաբեկչությունը, չաջակցել անջատողականներին, ատելություն չտարածել և չխառնվել ուրիշների գործերին»: Անշուշտ, Լավրովի այցը այլ հետաքրքիր դրվագներ էլ ուներ: Բայց հարկ է նշել, որ սրանք էին հիմնական մեխերը, և չի կարելի չնկատել, որ բաց մնաց Իրանի խնդիրը, որը նույն Bloomberg–ի վկայությամբ՝ սաուդիներին այժմ Ասադից ավելի է մտահոգում:

Մյուս կողմից էլ՝ այս հարցում Արաբիան նախ պիտի ինքն իրեն մեղադրի, որովհետև ջիհադիստներին ֆինանսավորելու և մնացած բոլորին թերագնահատելու անպատասխանատվությունը կարող էր շատ ավելի տխուր հետևանքներ առաջացնել:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation