Հռոմի պապը տուժել է Կոլումբիայում
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այց է կատարել Կոլումբիա, որտեղ կիրակի օրը վնասվածքներ է ստացել իր պապամոբիլի կտրուկ արգելակման պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կարթագենա քաղաքում՝ հաղորդում է «Եվրոնյուզը», հավելելով, թե Պապը վնասել է դեմքն ու ձախ հոնքը։
Նշվում է, թե միջադեպի պատճառ է դարձել ոգևորված հավատացյալների ամբոխը, որն անընդհատ խոչընդոտել է պապամոբիլի շարժը:
Նույն աղբյուրի համաձայն՝ միջադեպը չի ազդել առաքելական այցի գրաֆիկի վրա, որը սկսվել է սեպտեմբերի 6–ին՝ սիրո, հանդուրժողականության և թշնամանքի վերացման կարգախոսի ներքո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



