Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հետ
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները, որի համատեքստում առանձնահատուկ կարևորություն տրվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը։
Դեսպան Մելքոնյանը նախարար Նասրի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունները, ներդրումային և արտահանման հնարավորությունները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



