ՀՀ–ում Գերմանիայի դեսպանը ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում
POLITICSՀայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որևէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ես կարող եմ միայն վերահաստատել և կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ–ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը»,– ասաց դեսպանը:
ՀՀ–ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Հայտնում է past.am-ը.
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



