Արաբական երկրների ԱԳ նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն համարել են անօրինական
INTERNATIONAL NEWSԱրաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Արաբական երկրների լիգայում Իրաքի ներկայացուցիչ Հաբիբ աս-Սադրը:
Կահիրեում՝ կազմակերպության կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-13-ին կայացել է արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման թեմաներից մեկն էլ Իրաքում ստեղծված իրավիճակն էր:
«Նախարարները որոշել են աջակցություն հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը, իսկ այդ հանրաքվեն համարել են ոչ միայն Իրաքի միասնության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք»,- ասել է Հաբիբ աս-Սադրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



