Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա. գյուղատնտեսության փոխնախարար
ECONOMICSԱրցախում ակտիվորեն շարունակվում են եգիպտացորենի բերքի հնձի աշխատանքները, և 2900 հա ցանքսից հատիկի համար հնձվել է 1100 հա, իսկ սիլոսի՝ 370 հա: Այս մասին հայտնել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը՝ հավելելով, որ միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 31,5 ցենտներ, իսկ սիլոսի դեպքում՝ 219 ց:
«Հաշվի առնելով եղանակայինանբարենպաստ պայմանները՝ այս տարվաբերքն այնքան էլ հաջող չէ»,- նշել է Կ. Աղաջանյանը և ավելացրել, որ Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա: Փոխնախարարի խոսքով՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը եգիպտացորենի 1 կգ-ի դիմաց վճարում է 95 դրամ, իսկ այն հողօգտագործողների բերքը, ովքեր պարտավորվածություն ունեն հիմնադրամի նկատմամբ, ընդունվում է 105 դրամով:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



