Մալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՄալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։ Կրակն արգելափակել է հանրակացարանի ելքը, ինչը ողբերգության պատճառ է դարձել։ Պաշտոնյաների խոսքով՝ այնտեղ չպետք է լիներ այն պատը, որը արգելափակել էր մուտքը դեպի երկրորդ ելք։
Հրշեջ ծառայողներին հաջողվել է մարել հրդեհը դեպքի վայր ժամանելուց միայն մեկ ժամ հետո։ Հանրակացարանի շենքում հայտնաբերել են 13-17 տարեկան 21 տղաների ու երկու ուսուցիչների այրված մարմինները։ Հաջողվել է փրկել 14 տղաների ու 4 ուսուցիչների։ Հրդեհի պատճառը ենթադրաբար կարճ միացումն է եղել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



