Թուրքիան իրենց ԵՄ կողմից խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար
POLITICSՊաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային տված խոստումները չի պահել: Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ առաջնորդների կողմից»,- նշել է նա:
Չելիքը մեղադրել է ԵՄ առաջնորդներին «Թուրքիային մեղադրելով միության ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ»:
Նախարարն «ապշեցնող» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե «մոտ ապագայում Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



