Հայաստանի մասին կարծիք հայտնելու համար պետք է գոնե առժամանակ բնակվել Հայաստանում
BLOGԴավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ լրատվամիջոցներից մեկում տված հարցազրույցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ ոմն Աշոտ Գրիգորյան որոշել էր գնահատակներ տալ Գագիկ Ծառուկյանին, նրա արած քայլերին և այլն:
Ընդ որում սույն անձը անգամ չի էլ բնակվում Հայաստանում, ասել է թե՝ ընդհնարապես ծանոթ չի հայաստանյան իրականությանը, բայց հեռվից հեռու չգիտես ինչու իրեն իրավունք է վերապահում փնովել գործչի, որն այսօր Հայստանում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից է:
Բայց սա դեռ մի կողմ. կարծիք հայտնելու իրավունք բոլորը ունեն:
Պարզվում է Եվրոպաներում մշտական բնակություն ունեցող Աշոտ Գրիգորյանը հայտնի է, որպես իսկական միմոս, ով սովորություն ունի ամեն օր նույն հարցի շուրջ ունեցած կարծիքը փոխել: Աշոտ Գրիգորյանի հիշողությունը կարճ է, ինչպես թիթեռի կյանքը, այդ պատճառով նա արդեն մոռացել է նախորդ իր հարցազրույցների մասին:
Ինչևէ, կարծիքափոխ սույն անձին կարելի ընդամենը մեկ խորհուրդ տալ, որ նա այսուհետ զերծ մնա առհասարակ հարցազրույցներ տալուց, որպեսզի վերջնականապես ինքն իրեն չխայտառակի: Իսկ առհասարակ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացների մասին կոմպետենտ կարծիք հայնտելու համար պետք է գոնե առժամանակ բնակվել Հայաստանում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



