Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի փաստաբանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Փաստաբան Ջելալ Չելիքը ձերբակալվել է Անկարայում: Առաջիկայում նա կտեղափոխվի Ստամբուլ: Ոստիկանությունը նրա տանը խուզարկում է իրականացրել:
Ձերբակալությունն իրականացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների փաստաբանների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



