Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի «Վարդար»-ը խոշոր հաշվով ցավալի պարտություն է կրել
SPORTՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան խմբային փուլի առաջին հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում Պրահայի «Սլավիա»-ն հաղթեց Թել-Ավիվի «Մաքաբի»-ին (1:0), իսկ «Վիլիառեալ»-ը` «Աստանա»-ին` (3:1):
B ենթախմբում Կիևի «Դինամո»-ն տանը գերազանցեց «Շկենդերբեու»-ին (3:1), «Յանգ Բոյզ» - «Պարտիզան» խաղն ավարտվեց ոչ-ոքի (1:1):
C խմբում «Հոֆենհայմ»-ը տանը զիջեց «Բրագա»-ին` 1:2: «Իստանբուլ Բաշակշեհիր» - «Լուդոգորեց» խաղն ավարտվեց 0:0:
D խմբում իտալական «Միլան»-ը արտագնա խաղում 1:5 հաշվով պարտության մատնեց «Աուստրիա»-ին: ԱԵԿ-ը 1:2 հաշվով հաղթեց «Ռիեյկա»-ին:
E խումբ. «Ապոլոն»-ը ոչ-ոքի` 1:1 խաղաց «Լիոն»-ի հետ: «Ատլանտա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերտոն»-ի դարպասը:
F խմբի «Կոպենհագեն»-«Լոկոմոտիվ», «Զլին»-«Շերիֆ» խաղերում գրանցվեցին զրոյական ոչ-ոքիներ:
G խումբ. «Հապոել»-ը հաղթեց «Լուգանո»-ին՝ 2:1: «Ստյաուա»-ն 3:0 հաշվով պարտության մատնեց «Վիկտորիա Պլզեն»-ին:
H խմբում «Ցրվենա զվեզդա» խաղն ավարտվեց 1:1, իսկ «Արսենալ»-ը 3:1 հաշվով գերազանցեց «Քյոլն»-ին:
I խումբ. «Վիտորիա Գիմարայեշ»-ը ոչ-ոքի խաղաց «Զալցբուրգ»-ի հետ՝ 1:1, իսկ «Մարսել»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Կոնյասպոր»-ին:
J խմբում «Հերտա»-«Ատլետիկ» խաղն ավարտվեց ոչ-ոքի, «Օստերսունդս»-ը 0:2 հաշվով հաղթեց Զարյա»-ին:
K խմբում «Լացիո»-ն արտագնա խաղում 2:3 հաշվով առավելության հասավ «Վիտես»-ի նկատմամբ, իսկ «Նիցա»-ն 1:5 հաշվով հաղթեց «Զուլտե-Վարեգեմ»-ին:
Եվ վերջին՝ H խմբում «Ռեալ Սոսյեդադ»-ը 4 գնդակ ուղարկեց «Ռուսենբորգ»-ի դարպասը, իսկ մակեդոնական «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը, պարտվեց «Զենիթ»-ին 0:5 հաշվով: