Հրապարակվել Է Լոնդոնի մետրոյում այրվող ռումբի տեսանյութը
INTERNATIONAL NEWSՊայթյուն Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում: Ականատեսները հայտնել են, որ ռումբը գործել Է դույլի մեջ, որը փաթեթով թողել Էին գնացքի վագոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութը հրապարակել Է BBC News-ը: Դատելով կադրերից՝ լուրջ վնասվածքներ մետրոյի վագոնում չկան: Մինչդեռ, ինչպես հաղորդվում Է Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել Է 22-ի: «Շտապօգնությունը հիվանդանոցներ Է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության Է դիմել ինքնուրույն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածը հետաքննում Է «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



