Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին
SOCIETYՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար:
Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքեր։
Զրուցակիցիներն անդրադարձան Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



