Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանը կարող է հավակնել դառնալ աշխարհում խելացի լուծումներ առաջարկող քաղաքներից մեկը. Տարոն Մարգարյան

SOCIETY

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նպատակները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խոսելով հանձնաժողովի ստեղծման նպատակների մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Եվ այս տեսանկյունից, ինչպես նշել է Երևանի քաղաքապետը, «խելացի լուծումների» անհրաժեշտությունը դառնում է ուղղակի հրամայական: Հենց դա հաշվի առնելով էլ ստեղծվել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

«Բարձր տեխնոլոգիաների դարում ուղղակի անհրաժեշտություն է «Խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչումը: Այսօր աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, և հատկապես մայրաքաղաքներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքի ենթակառուցվածքների խելացի կառավարմանը, և բնական է, որ Երևանը պետք է սկսեր լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծել ենք հանձնաժողով, որում կգործեն աշխատանքային խմբեր և այդ խմբերի միջոցով մենք կկարողանանք անդրադառնալ քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ ներգրավելով մեր բոլոր գործընկերներին, լավագույն մասնագետներին ու ոլորտի տաղանդաշատ երիտասարդներին: Հանձնաժողովը բաց է, և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել ու, համոզված ենք, որ ներդնելով այս ծրագիրը, մենք կկարողանանք ապահովել արդյունավետ կառավարում և Երևանում նույնպես կյանքի կկոչենք «Խելացի քաղաք» ծրագիրը: Ես վստա՛հ եմ, որ մեր մայրաքաղաքը, որը շուտով կնշի իր հիմնադրման 2799-ամյակը, աշխարհին կարող է ներկայանալ ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի շրջանակում կուսումնասիրվի նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքային տնտեսության էլեկտրոնային կառավարման հաջողված փորձը:

Երևանի ավագանու անդամ, «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին մանրամասնելով հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքների ուղղությունները, նշել է, որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հանդիսանում են երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն, ինչի արդյունքում վերջին տարիներին արձանագրվել են մի շարք հաջողված ծրագրեր, որը վստահություն է ներշնչում, որ Երևանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը:

«Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման գերակայությունն է, և այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են ոլորտում, բավական ուշագրավ ցուցանիշներ են: 35 տոկոս աճ՝ այս տարվա կտրվածքով, շուրջ 500 ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց գործառնական խնդիրներն են լուծում, բայցև այդ ընկերությունների շատ մասնագետներ նորարարական լուծումներ են առաջարկում, որոնք կարող են մեր կյանքի որակը փոխել: Էլեկտրոնային կառավարման հարցում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում նույնպես գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ, բայց կարծում ենք, որ դրանք բավարար չեն, ու վստահ ենք, որ այս մասով կարող ենք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ ու նոր զարգացումներ: Մեր նպատակն է ունենալ քաղաք, որում ապրող խելացի մարդիկ կստեղծեն խելացի լուծումներ ու կառավարման արդյունավետ համակարգեր», - նշել է Հովիկ Մուսայելյանը:

Հարկ է նշել, որ «Երևան՝ խելացի քաղաք» ծրագիրը կյանքի կոչելու համար կմշակվի երեք ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:  

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board