Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ողորմելի են նրանք, ովքեր կարծում են, թե արտասահմանում դավադրաբար խեղաթյուրել են հայոց պատմությունը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, ի՞նչ են ասում հնագիտական ուսումնասիրությունները. ի վերջո, Հայկական լեռնաշխարհում հայը բնի՞կ է, թե` ոչ:

– Նախ ասեմ, որ շատ վատ է, որ դա մեզ հետաքրքրում է որպես գիտական հարց: Աշխարհի բոլոր ժողովուրդները, ընդհանրապես, մարդ արարածը ինչ–որ մի ժամանակ ինչ–որ մի տեղից ինչ–որ մի այլ տեղ գնացել է: Այնպես որ, ընկնել ադրբեջանցու խելքին ու բնիկն ու ոչ բնիկը դարձնել շատ կարևոր հարց, չի կարելի: Գուցե այն պարզապես հետաքրքի՞ր է, բայց գիտական խնդիր չէ:

Մարդը միշտ տեղաշարժվել է: Հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդները մշտապես մի տեղից գնացել են մեկ այլ տեղ: Նույնն է` ոչ մի ամերիկացի վատ չի զգում, որ եվրոպայից եկածների ժառանգ է: Եվ այսօր աշխարհը կառավարում ու իրենց ուզած ուղղությամբ տանում են հենց նրանք, և ոչ թե բնիկները: Ասելս այն է, որ դա չէ չափանիշը:

Բայց, անկախ այս մեր խոսակցությունից, մարդաբանական և ԴՆԹ տվյալներն ասում են, որ այս տարածքներում ապրող ներկա մարդկանց մեջ կա այն ԴՆԹ–ն, որը եղել է հազարամյակներ առաջ ևս այստեղ ապրողների մեջ: Այսինքն` մարդաբանորեն մենք նրանց ժառանգներն ենք: Իսկ թե ինչերե՞ն ենք խոսել, ի՞նչ ենք համարել մեզ, ես չգիտեմ:

Հազարամյակներ առաջ եղած մարդու չափանիշները, որոնցով ընտրել կամ կոչել է այն խումբը, որին ինքը պատկանել է, այլ է եղել: Համենայնդեպս, ինքնության մեր ներկա չափանիշները` ազգ, էթնոս, տանել հազարամյակներ առաջ ու դնել այդ մարդկանց վրա, այդքան էլ ճիշտ չէ:

Մի բան էլ` որքան էլ մարդաբանորեն մենք համարվենք նրանց ժառանգները, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենքիս ԴՆԹ–երի մեջ էլ տարբերություններ կան: Մեկիս ԴՆԹ–ի մեջ ինչ–որ բան կա, որը ձևավորվել է Եվրոպայում, մյուսի մեջ ցույց կտա, որ Չինաստանից է եկել, և այսպես շարունակ: Ընդ որում, այսպես է բոլո՛ր ժողովուրդների մեջ:

– Իսկ հետազոտությունների արդյունքները սովետական ժամանակներում մեր պատմության մասին մեզ հրամցված որոշ թեզեր չե՞ն ժխտում, կամ այլ կերպ ներկայացնում: Թեկուզ` Ուրարտուի վերաբերյալ:

– Ուրարտուի առումով կա երկու խնդիր` Ուրարտուն Հայաստա՞ն է եղել, թե` ոչ: Կամ` ուրարտացիները հայե՞ր են եղել, թե` ոչ:

Որ Ուրարտուն կամ Վանի թագավորությունը հայոց պատմության շղթայի մեկ օղակն է, աշխարհն էլ է ընդունում: Եթե որևէ տեղ գրվում է հայոց պատմություն, Ուրարտուն մեջը ներկայացված է:

Ուրիշ խնդիր, որ այլ լեզվով են խոսել, ուրիշ խնդիր, որ կայսրություն լինելով, բազմէթնիկ է եղել: Բայց այն հայոց պատմության անքակտելի մասն է: Ասելս նաև այն է, որ Վանի թագավորության շրջանի պատմությունն ուսումնասիրելիս, անկախ նրանից, թե ինչ հնագիտական նյութ կհանենք, արդեն միանշանակ է, որ այն հայոց պատմության շղթայի մեկ օղակն է: Մենք հայոց պատմությունը առանց դրա չենք կարող գրել: Ինչպես որ չենք կարող գրել նաև առանց դրան նախորդող ժամանակների պատմությունները:

Այսինքն` երբ որ այս տարածքները մշակութայնացնում է մարդը` մարդ–բանականը, այս լեռնաշխարհում ստեղծում են առաջին բնակատեղիները, և իմ գենետիկ ԴՆԹ–ի տվյալները ցույց են տալիս, որ այդ ժամանակվա մարդու և իմ միջև կապ կա, ուրեմն այդ պատմությունն իմ պատմությունն է:

– Այժմ հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրողներ կան աշխարհում` Ռասելը, ուրիշներ, հնագիտական մեր հետազոտությունների արդյունքները կարո՞ղ են ազդել այդ մոտեցումների վրա:

– Ամեն հարցի պետք է ճի՛շտ պատասխանը տաս: Ռասելը մեր պատմությունը չի խեղաթյուրում: Նա պարզապես Մովսես Խորենացու ժամանակի հետ կապված այլ տեսակետ ունի, քան դա մեր ներկա գիտնականների տեսակետն է: Եվ ես համոզված եմ, որ այս հարցում նա կոպտորեն սխալվում է: Նա սխալվում է նաև, երբ սկսում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնց մասնագետը չէ: Ասենք` ներկայացնում է Վանի թագավորության շրջանի հարցերը: Նման պարագաներում սխալվել է և էլի՛ կսխալվի: Ես այս ամենը նրա կողմից մանկամտություն եմ համարում:

Բայց Ռասելը շատ խոշոր գիտնական է, և նա մեր թշնամին չէ: Նա պարզապես այդպես է պատկերացնում տվյալ հարցերը: Ինչպես որ այդպես են պատկերացրել շատ հայ գիտնականներ, ովքեր Խորենացուն համարել են այլ դարի պատմիչ:

Եվ ես ասեմ` ողորմելի են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայոց պատմության նկատմամբ արտասահմանում եղել է դավադրություն, որ միտումնավոր խեղաթյուրել են այն: Նման մարդիկ որևէ առնչություն չունեն գիտության և հատկապես պատմագիտության հետ: Այդ աղմուկ հանողները հոգեկան խնդիրներ ունեն:

Կամ` ոմանք էլ մեր կոդը փնտրում են Սասնա ծռերի մեջ, և նման այլ բաներ: Դա գիտությունը գռեհկացնելու առաջին իսկ քայլն է:

Նման գիտություն չկա աշխարհում: Եվ` գենետիկ կոդ, հայի տեսակ, վրացու տեսակ, նման բաներ չկան: Դրանք ռասիզմի դրսևորումիկներ են: Եվ այդ բաները գերմանացիները դեռ այն ժամանակներում են արել: Եվ եթե կարդան, կհասկանան, որ իրենք խղճուկ նացիստ են: Շա՛տ խղճուկ, փնթի...

Նման բաները գիտության հետ որևէ կապ չունեն: Բացառվում է...

Ի դեպ, ասեմ, որ Ադրբեջանում դա դարձել է պետական քաղաքականություն. Ալիևն ասում է` ինչ ուզում եք արեք` հայերի պատմությունը ջնջեք, մեզ համար պատմություն ստեղծեք. ես ձեզ փող եմ տալիս: Այդ երկրում, երբ գիտնականը նման բան է անում, հասկանում եմ, թե ինչու է անում: Որովհետև փող են տալիս:

Հիմա մեր մասին: Հունդը` խնձոր լինի, թե` ինչ, կարող է փչանալ կարկուտի հարվածից, բայց ներսի սերմը մնա առողջ: Բայց կարող է նաև փտի սերմը: Այդ ժամանակ արդեն ողբամ այդ ծառն էլ, նրա բերքն էլ:

Սերմը երբ ներսից կփտի, կամ այս դեպքում որ նույնն է` ես կսկսեմ այլանդակել այն, ինչ չի կարելի այլանդակել, ընդ որում, երբ դա անում եմ ազգային հերոսի կերպարանք առնելով, ապա հարվածը կարող է ահռելի լինել:

Ընդհանրապես պատմությունն ինչի՞ համար է. նրա համար է, որ ես սովորեմ և չկրկնեմ սխալը: Կամ նրա հիման վրա ծրագրավորեմ իմ ապագան: Բացի նրանից, որ պատմությունը գիտելիք է, այն նաև պետք է դաս լինի: Եվ այդ դասն անհրաժեշտ է օգտագործել:

Հիմա եթե գրում եմ, որ 140 հազար տարի առաջ ես գիր եմ ունեցել, դա ինչի՞ համար է: Նման բան չպետք է անել, որովհետև այդ ժամանակ ոչ ոք գիր չի ունեցել:

Կամ հայտարարում եմ, որ հայոց լեզուն աշխարհի լեզուների հիմքն է. ի՞նչի համար եմ այդպես անում: Չէ՞ որ գիտականորեն նման բան հնարավոր չէ: Ոչ մի լեզու չի կարող լինել այլ լեզվի հիմք:

Ազգային պատմություն ստեղծելը շատ կարևոր գործ է: Եվ այդ պատմության խեղաթյուրումների դեմ պայքարելը ևս համարում եմ ցանկացած գիտնականի, և ընդհանրապես տվյալ հանրության կարևոր գործերից մեկը: Որովհետև եթե այդ պատմությունը վերածվում է ազգային սնապարծության, անհեթեթությունների, այսինքն` պատմական ոչ մի տվյալ չկա, բայց պատմություն են շարադրում, ու հանրության ուղեղի մեջ էլ սրսկում են նման բաներ, ապա դա միայն ու միայն վնաս է բերում ոչ միայն գիտությանը, այլ նաև վնասակար է տվյալ հասարակության համար:

Կամ `ի՞նչ է նշանակում` ժայռապատկերներով գիրք կարդալ: Չէ՞ որ ժայռապատկերը գիրք չէ: Անգամ հրատարակվել է մի հաստափոր գիրք, ուր ասվում է` ժայռապատկերի վրա երևում է, թե մեծ պայթունը երբ է տեղի ունեցել:

Պատկերացրեք` մարդն ինչքա՞ն հիվանդ պետք է լինի, որ նման բան ասի: Չէ՞ որ մեծ պայթյունը եղել է այն ժամանակ, երբ չի եղել ոչինչ. չի եղել տիեզերքը, չի եղել Երկիր մոլորակը, չկար Արևը, չկար ջուրը: ...Բայց ինչ–որ մեկը տեսել է այն ու Հայաստանի քարի վրա գծել է:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns