Թրամփն առաջարկել է անջատել համացանցը ահաբեկչության դեմ պայքարելու համար
INTERNATIONAL NEWSԼոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է անջատել համացանցը՝ ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի էջում:
«Ահաբեկիչների դեմ պետք է ավելի կոշտ լինել: Նրանց հիմնական գործիքը համացանցն է, որը պետք է անջատել և ավելի լավ օգտագործել», - գրել է Թրամփը:
Լոնդոնում պայթյունը տեղի է ունեցել «Փարսոնս-Գրին» մետրոյի կայարանում, որի հետևանքով վիրավորվել է 29 մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ վագոնում պայթել է ինքնաշեն ռումբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



