Սուրեն Կարայանը աշխատանքային այցով կմեկնի Իրան
SOCIETYՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային այցով սեպտեմբերի 16-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում կծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտու արտադրական տարածքներին և առևտրային կենտրոնների գործունեության կազմակերպմանը։
ՀՀ պատվիրակության կազմում են «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի պատասխանատուները և մի խումբ գործարարներ:
Սուրեն Կարայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հրավերով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



