Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում. կա՞ այն, թե չկա

SOCIETY

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը...Past.am 

– Պարոն Բադալյան, դուք կարծում եք, որ Հայաստանի ղեկավարի` 2018–ի ապրիլին վարչապետի ընտրության հարցում որոշիչ է լինելու Մոսկվայի դերը: Իսկ ի՞նչ է, արևմուտքը` տվյալ դեպքում ԱՄՆ–ը և Եվրամիությունը, ձեռքները ծալած կնստեն ու կսպասեն Մոսկվայի որոշմա՞նը: Այն դեպքում, երբ վերջիններս հանդես են գալիս առաջարկություններով կամ ինչ–ինչ մեսիջներ են ուղարկում:

– Դժվար է ասել: Իհարկե, ինչ–որ ակտիվություն կա: Եվրամիության ակտիվությունը հատկապես երևում է կնքվելիք համաձայնագրի հետ կապված: Որովհետև Հայաստան–Եվրամիություն պայմանագիրը ստորագրվել է 1997–ին և մինչ օրս չի նորացվել: 2013 թվականին պետք է ստորագրվեր Ասոցացման պայմանագիրը, բայց Հայաստանի իշխանությունները դրանից հրաժարվեցին, մեղմ ասած, Ռուսաստանի խորհրդով:
Կրկին Եվրամիությունը ցանկանում է պայմանագիրը նորացնել, որը տեղի կունենա նոյեմբերի 24–ից հետո, երբ կկայանա Եվրամիության գագաթաժողովը:Համագործակցության այս նոր պայմանագիրը, ճիշտն ասած, իրենից լուրջ քաղաքական գործընթաց չի ներկայացնելու: Որովհետև, հասկանալի է, որ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները կխորանան այնքանով, որքանով դա թույլ կտա Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա այնտեղ բավականին բարդ հարցեր կան` կապված նախագահ–կոնգրես փոխհարաբերությունների հետ: Այս հանգամանքն ինչ–որ չափով խանգարում է, որ այս երկիրն ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնի:


Անշուշտ, բոլոր դեպքերում այս երկիրը փորձում է ինչ–որ բան անել: Հատկապես փորձեցին էներգետիկայի ոլորտին վերաբերվող ծրագիր առաջարկել, անգամ ներդրումների որոշակի քանակություն ներկայացրեցին` 8 միլիարդ դոլարի չափով: Մեր երկրի ինքնիշխանության վերաբերյալ ԱՄՆ դեսպանը հարցազրույցներ տվեց:
Բայց այս պահի դրությամբ, կարող ենք ասել, որ արևմուտքը ոչ մի իրական լծակ չունի Հայաստանի վրա, բացի ֆինանսականից: Իհարկե, որը շատ կարևոր լծակ է: Որովհետև, սկսած առաջիկա երկու–երեք տարիներից, Հայաստանը մեծ պարտքեր պետք է սկսի փակել:

Ենթադրում եմ, որ արևմուտքը այս` պարտքերի փակման գործընթացը քաղաքականացնելու է: Քաղաքական շատ խնդիրների լուծումներ է պահանջելու մեր երկրից: Քանզի Հայաստանն այդքան գումար չունի, որ կարողանա պարտքը վերադարձնել: Արևմուտքը այդ պարտքերը չի ներելու և դրանց դիմաց փորձելու է քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել Հայաստանից: Դա կհաջողվի՞ նրան, թե չի հաջողվի, չեմ կարող ասել: Բայց, միանշանակ, արևմուտքը կփորձի իր լծակներն օգտագործել այդ ժամանակ:

Իսկ վարչապետի ընտրության հարցում, ճիշտն ասած, դեռևս արևմուտքը որևէ բան անել չի կարող, քանզի ձեռքին նման լծակ չկա, ինչն ունի Ռուսաստանը: Եվ առանձնապես չի կարող ազդել Հայաստանի իշխանությունների ձևավորման վրա:

Բայց բոլոր դեպքերում, ով էլ դառնա Հայաստանի վարչապետ, լինի Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, թե երրորդ մեկը, բավականին խիստ հարաբերությունների մեջ է մտնելու արևմուտքի հետ, կապված պարտքերի վերադարձման հետ: Իսկ դա արդեն բավականին լուրջ պրոբլեմ է մեր երկրի համար: Արևմուտքն արդեն այդ ժամանակ իր ակտիվ գործունեությունը կփորձի իրականացնել մեր երկրում:

– Իսկ մեր հասարակության, քաղաքական ուժերի դիրքորոշումն ինչպիսի՞ն կարող է լինել այս հարցում: Արևմուտքը մեր երկրում դաշնակիցներ ունի՞, կարճ ասած:

– Բանն այն է, որ չունի: Չնայած, մարդիկ կան, որ հակառուս են, բայց, այնուամենայնիվ, ընդգծված արևմտամետ ուժ գոյություն չունի: Չնայած սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ մեր հասարակության մեջ 20 տոկոսի չափով արևմտամետ զանգված կա: Որը մոբիլիզացնելու դեպքում արևմուտքը կարող է բավականին հաջողություններ ունենալ:

Ուղղակի, այս պահի դրությամբ չի ստացվում լուծել այդ կազմակերպչական հարցը: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ ուժը լինի անպայման քաղաքական ուժ:

Միգուցե արևմուտքը փորձի՞ կազմակերպել: Բանն այն է, Հայաստանում Եվրամիության դեսպանն ասաց, որ իրենք բավականին մեծ ներդրումներ են կատարելու կրթական ոլորտում: Իսկ կրթական ոլորտը երիտասարդությունն է, որն էլ, բնականաբար, երկրի ապագան է:

Այնպես որ, արևմուտքը կարող է կարճաժամկետ կտրվածքով այդքան մեծ հաջողություն չունենալ, նկատի ունեմ հատկապես վարչապետի ընտրության հարցերում, բայց հետագա ժամանակների համար նրա ազդեցությունը կմեծանա: Հատկապես եթե նկատի ուենանք երիտասարդության գործոնը: Որովհետև երիտասարդության մեջ շատ մեծ է արևմտյան ուղղվածությունը, ռուսամետ երիտասարդություն գրեթե չկա: Անշուշտ չեզոքներ ևս կան, բայց արևմտյան գաղափարակիրների թիվն անհամեմատ մեծ է:

Հաշվի առնելով այս հանգամանքը, նաև այն, որ արևմուտքը կարող է կազմակերպչական հարցերով աջակցել արևմտամետ զանգվածին, որի արդյունքում կձևավորվի աևմտամետ ուժ, ավելացրած` ֆինանսական լծակները, ապա չի բացառվում, որ ապագայում հնարավոր է, որ արևմուտքը մեր երկրում լայն գործունեություն ծավալելու հնարավորություն ստանա: Այնպես որ, այդպես չէ, թե արևմուտքը ձեռքերը ծալել ու մի կողմ է քաշվել:

Արևմուտքն ինքն էլ է շահագրգռված, որ Հարավային Կովկասը` Հայաստանով, Վրաստանով, Ադրբեջանով, գտնվի Եվրամիության հսկողության տակ:

Գոհար Սարդարյան

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board